HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Հիմա էլ կարկուտը

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունն ուսումնասիրում է օրերս հանրապետությունում տեղացած ուժեղ կարկուտի հասցրած վնասների չափերը: Այս մասին «Հետք»-ին հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքյանը: Նրա խոսքերով, ուժեղ կարկուտից տուժել են հիմնականում Մարտունու շրջանի հացահատիկային ցանքատարածությունները, թթի եւ խաղողի այգիները, բանջարանոցները: Բնական աղետը հիմնականում վնաս է հասցրել Մարտունու շրջանի Կոլխոզաշեն, Քերթ, Քարահունջ, Սոս, Մաճկալաշեն, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր, Ավետարանոց եւ Ջրաղացներ համայնքների ցանքատարածքներին: Վարչապետ Արա Հարությունյանի կարգադրությամբ ստեղծված մասնագետներից կազմված համապատասխան հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո կառավարության կողմից կկատարվեն գյուղացիների հոգսը թեթեւացնելուն ուղղված քայլեր, հնարավոր են նաեւ փոխհատուցումներ: Տեղեկացնենք, որ առանց այդ էլ տարին գյուղատնտեսության համար այնքան էլ բարենպաստ չէ. Սկզբից հացահատիկայինների ցանքատարածքներում իրենց «սեւ գործն» արեցին մկնանման կրծողները, այնուհետեւ մորեխները, ինչի արդյունքում այս տարի միջին բերքատվության ցուցանիշը շատ ցածր է, հիմա էլ կարկուտն է իր հերթին վնասում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter