HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին

7433_am_1ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։ ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր երկամյա առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը։ Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության մակարդակի կապակցությամբ, կարեւորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օգնությունը եւ հույս հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ երկու երկրներին կհաջողվի ապահովել զարգացմանն ուղղված համատեղ համագործակցության ծրագրերի շարունակականությունը այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են` էներգետիկայի, բնապահպանության, կրթության ոլորտները, հանրային կառավարումը եւ այլն։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով ընդգծել է Հայ-գերմանական հիմնադրամի արդյունավետ գործունեությունը` որպես մեծ վստահություն ներշնչող միջազգային համագործակցության օրինակ։ Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ կայուն հիմք է ստեղծվել  համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու համար։ Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել տիկին Անդրեա Վիկտորինին` նրա հետագա գործունեության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter