Հարձակում իրազեկողների վրա
ՀԱԿ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն, այսօր ժամը 20.00-ի սահմաններում Երեւանի Աբովյան փողոցում անհայտ անձանց մի խումբ հարձակվել է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի իրազեկումն իրականացնող խմբի վրա:
Փորձելով երտասարդներից խլել բարձրախոսը եւ թռուցիկները հարձակվողները հարվածներ են տեղացել իրազեկողների վրա: Արդյունքում Կոնգրեսի համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերթ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել