HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեկարգման աշխատանքներ Ախալքալաքի շրջանում

Ախալքալաք, Ա-ԻՆՖՈ.- Այս տարի պետական եւ տեղական բյուջեից հատկացված դրամական միջոցների շնորհիվ, վերստին սկսվելու են ինչպես Ախալքալաքի, այնպես էլ շրջանի գյուղերում տարվող բարեկարգման աշխատանքները: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետ Վահան Բաթոյանի խոսքերով, ներկայումս շրջանի շատ գյուղերի` ինչպես օրինակ, Գումբուրդոյի, Կիրովականի, Մուրջախեթի, Մաջադիայի, Խանդոյի գյուղամիջյան ճանապարհներն ավելի լավ վիճակում են, քան առաջ: «Պետական բյուջեից յուրաքանչյուր գյուղի հատկացվեց 2500 լարի, նաեւ յուրաքանչյուր բնակչի համար` 5 լարի 60 թեթրի: Գյուղեր կային, որոնք ստացան 5000 լարի, մեծ գյուղերը` օրինակ` Դիլիսկան, 19.000, Խանդոն 18.000 լարի: յուղերը որոշեցին, թե այդ գումարով առաջնայինը ինչ աշխատանքներ պետք է տանեն: յուղեր կային, որ հարսանյաց տները վերանորոգեցին, ակումբները, գյուղամիջյան ճանապարհները, ոռոգման համակարգը…»,- Ա-ինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց Վ. Բաթոյանը: Ախալքալաքի շրջանային վարչության տնտեսության եւ ենթակառույցների զարգացման ծառայության պետը տեղեկացրեց, որ ներկայումս վերանորոգվում են Կոչիո-Բարալեթ եւ Կոչիո-Ագանա գյուղերը միացնող կամուրջները, որոնք քանդված են եղել ու գրեթե անանցանելի: Վերանորոգվում է նաեւ Ախալքալաքի կոյուղու համակարգը, կառուցվում է նոր ջրատար: Բարեկարգվում են քաղաքի ակումբները, «Ապագայի տուն» հաստատության շինությունը, մանկապարտեզները… «50.000 լարի նախատեսված է գյուղերի ջրատարների վերանորոգման համար: Երկու ջրատարներ են կառուցվելու Էխտիլա-Արագվա-Օրջա գյուղերի համար, մյուսը` Դիլիֆ-Վաչիան-Չամդուրա-Մուրջախեթ-Կիրովական գյուղերի համար` 1.400.000 լարիի սահմաններում: Պետական բյուջեով նախատեսված է յոթ դպրոցներ վերանորոգել` Կարծախի, Բուղաշենի, Վաչիանի, Դադեշի, Կիրովականի, Թախչա, Կոչիո գյուղերի դպրոցները, որոնց համար հատկացված է մոտ 400.000 լարի… Մինչեվ օգոստոսի 25-ը շինարարները պետք է այդ աշխատանքները կատարեն»,- հայտնեց Վահան Բաթոյանը: Տեղական բյուջեն 120.000 լարի է նախատեսել նաեւ դպրոցներում թեթեւ կոսմետիկ վերանորոգում իրականացնելու համար: Բարեկարգման աշխատանքները տարվելու են դպրոցների այն հատվածներում, որոնք առավել շատ են զգում անհրաժեշտ խնամքի կարիք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter