HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտովթարներ. կան զոհեր

Հուլիսի 4-ին ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզաքան գյուղի մերձակայքում` «Աղվերան» հանգստյան տան մոտ տեղի է ունեցել ավտովթար: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՌԱՖ» մակնիշի 3919 Տ պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` Երեւանի բնակիչ, 1974 թ. ծնված Սամվել Հարությունյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով ուղեւորներից երկուսը` Երեւանի բնակիչներ` 1972 թ. ծնված Աստղիկ Խաչատրյանը եւ 1996 թ. ծնված Անդրանիկ Բրսոյանը, տեղում մահացել են: Իսկ 1962 թ. ծնված Մարինե Հակոբյանը, 1956 թ. ծնված Ռուզաննա Ալեքսանյանը, 1975 թ. ծնված Լուսինե Հարությունյանը, 1973 թ. ծնված Մարիամ Ղարիբյանը, 1972 թ. ծնված Աննա Գալստյանը, 1968 թ. ծնված Ռուզաննա Հարությունյանը, 1996 թ. ծնված Տիգրան Հարությունյանը, 1995 թ. ծնված Կարեն Մելիքսեթյանը, 1998 թ. ծնված Լուսինե Մելիքսեթյանը, 1996 թ. ծնված Տաթեւիկ Մարգարյանը եւ 1998 թ. ծնված Գրիգոր Բրսոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Չարենցավանի հիվանդանոց, այնտեղից էլ` Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոններ:  Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է: Մեքենան ընկել է առուն Նույն օրը, ժամը 18.22-ին Կոտայքի ոստիկանությունից ստացված տեղեկության համաձայն` ավտովթար է տեղի ունեցել Մեղրաձոր գյուղի մերձակայքում: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 17 ՏՕ 406 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել առուն, կան տուժածներ եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մարզի «ՍՈՍ» մանկական գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Արման Պետրոսյանի դին: Նույն գյուղի բնակիչ, 1984 թ. ծնված Արթուր Պետրոսյանը, Երեւանի Նար-Դոսի փողոցի թիվ 34 տան բնակիչ, 1988 թ. ծնված Սաթենիկ Պետրոսյանը եւ Երեւանի Դավթաշենի 2-րդ թաղամասի 2-րդ շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ, 1988 թ. ծնված Ստեփան Հովակիմյանը, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածների վիճակը բավարար: Այս մասին հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter