HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ «սիլի-բիլի է անում»»

rally ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը բացեց հանրահավաքը: Նա մասնակիցներին տեղեկացրեց, որ իշխանությունները փորձել են խանգարել հանրահավաքը և հոսանքազրկել տարածքը, որի պատճառով այն սկսվել է 30 րոպե ուշացումով: Քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը իր ելույթում իրենց պայքարը անվանել է ազգային-ազատագրական, քանի որ «մեր ժողովուրդը այժմ գտնվում է չտեսնված ստրկության մեջ»: Suqiasyan«Համաներումը ոչ մարդասիրական քայլ էր, ոչ էլ Եվրոպայի կողմից պարտադրված,  այլ իրենց` ժողովրդի անդադար պայքարի արդյունք: Մենք հանցագործներ չենք, որ մեզ ներեն: Դեռևս զնդաններում են մեր ընկերներից շատերը և մենք` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պիտի պայքարենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն, բայց ոչ թե համաներումով, այլ արդարացմամբ»,-ասաց Աշոտ Զաքարյանը: Ելույթ ունեցավ նաև համաներմամբ ազատ արձակված Պետրոս Մակեյանը, ում «մենք ձեզ շատ ենք կարոտել» խոսքերին ժողովուրդն արձագանքեք` «մենք էլ ձեզ ենք շատ կարոտել»: Պետրոս Մակեյանը այս իշխանություններին համեմատեց տեռորիստական կազմակերպության հետ, որն իրենց ընկերներին պահում է որպես պատանդ: «Այս իշխանությունը, որի օրոք տեղի է ունեցել Հոկտեմբերի 27 և Մարտի 1, չի կարող մարդասիրական քայլի դիմել»,-ասաց նա: Մակեյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն կանանց, ովքեր «ամառվա շոգին և ձմռան ցրտին Հյուսիսային պողոտայում պայքարել են բազազների և դնչկալների դեմ»: Պ. Մակեյանը հավելեց, որ այս իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ «սիլի-բիլի է անում», պատրաստվում է Թուրքիային զիջել ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանին` Ղարաբաղը, որպեսզի շահի Եվրոպայի և ԱՄՆ-ի բարեհաճությունը: Այս պահին ելույթ է ունենում Մյասնիկ Մալխասյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter