HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԴռբի տակ Նախօրեին Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդիները` ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը եւ Առողջապահության նախարարության վարչություններից մեկի պետ Տիգրան Սահակյանը մարդ են ծեծել: HJԿեսգիշերին մոտ Սահակյան եղբայրները մտել են «Արմենիա» բժշկական կենտրոնի նախասրահ եւ բազմաթիվ ականատեսների աչքի առաջ, մի խումբ հաստավզոտ կերպարների հետ միասին, սկսել են հարվածել ուսի շրջանում վնասվածք ունեցող մի մարդու ու խփելով նրան հանել են նախասրահից դուրս: Ավելի ուշ մեր թղթակիցը տեսել է, թե ինչպես են ոստիկանները ծեծվածին իրենց հետ տանում: Արման Սահակյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում կտրականապես հերքել է, թե նման միջադեպ է տեղի ունեցել: AravotԱվանդական վերաբերմունք 1993-ին արտասահմանյան մի պատվիրկաության հետ նախագահի նստավայր էին եկել նաև արտասահմանցի լրագրողներ: Հանդիպումից հետո, ինչպես որ դա սովորաբար լինում է, նախագահ Տեր-Պետրոսյանն ու իր հյուրը դուրս եկան լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ և պատասխանեցին մի քանի հարցի: Բայց հարցերն ու պատասխանները շատ դժվար էր լսել, քանի որ դրսում «թնդում էր» հանրահավաքը (այն ժամանակ կարելի էր հանրահավաքներ անել նախագահականի մոտ), և ավելի բարձր էին լսվում «Լևոն, հեռացիր» և «Լևոն, դավաճան» վանկարկումները: Ռուս լրագրողներից մեկը հարցրեց նախագահին` ինչպես է նա վերաբերում այդ ամենին: «Շատ լավ,-պատասխանեց Տեր-Պետրոսյանը,-մենք ժողովրդավարական երկիր ենք: Վաղը եկեք` ավելի ուժեղ հանրահավաք կլինի»: Ցավոք, հետագայում ոչ առաջին նախագահը, ոչ էլ նրա հետնորդները չպահպանեցին այդ առողջ և միակ ճիշտ վերաբերմունքը հանրահավաքների հանդեպ: Մոտավորապես 1994թ-ի աշնանից իշխանությունները սկսեցին «մրսել» ընդդիմության զանգվածային միջոցառումներից, մտածել, որ դա իրենց համար լուրջ սպառնալիք է և բոլոր հնարավոր մեթոդներով խոչընդոտել դրանց: Ամբողջ ցավն այն է, որ ընդդիմության և իշխանության դեմքերը փոխվում են, բայց մեթոդները չեն փոխվում: Հիշեք, օրինակ, թե ինչպես էին 1995-ի հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը` խորհրդարանական ընտրություններից առաջ Ազատության հրապարակում երկրապահները ծեծում ընդդիմադիր ցուցարարներին: Նույն երկրապահները, որոնց մի մասն այսօր դեմոկրատիայի ջատագովն է դարձել: 21-րդ դարում ծեծող երկրապահներին փոխարինեցին ծեծող ոստիկաններն ու ծեծող սափրագլուխները: Եթե հարցնեք, թե ովքեր են ավելի լավը, անշուշտ, կպատասխանեմ` երկրապահները, քանի որ այդ տղաները, այնուամենայնիվ, որոշակի ծառայություններ ունեն հայրենիքի առջև: Բայց որպես գործառույթ, որպես ժողովրդի գլխին անընդհատ հարվածող մահակ` նրանք իրարից ոչնչով չեն տարբերվում: CHIԻսկական ընդդիմադիրները ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե «Արտահերթ ընրտությունների և նախագահի հրաժարականի պահանջ այսօր դաշնակցության օրակարգում չկա»: «ՉԻ» - Դաշնակցությունն, իհարկե, շա'տ ազգային կուսակցություն է, և, ի դեպ, շա'տ հեղափոխական (որքան մեզ հայտնի է, ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որի անվան մեջ կա «հեղափոխություն» բառը): Հիմա եկեք հասկանանք. ամիսներ առաջ այդ կուսակցությունը հայտրարարեց, թե Սերժ Սարգսյանն արտաքին քաղաաքական ոլորտում իրականացնում է, կոպիտ ասած, հակահայկական քաղաքականություն, և դուրս եկավ կոալիցիայից: Ու հիմա հայտարարում է, թե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չունի: Փաստորեն, դաշնակների ասածը հետևյալն է. «Այո, Սերժ Սարգսյանը Հայաստանի շահերին հակառակ քայլեր է անում, բայց պրոբլեմ չկա: Բան չի մնացել, թող մի չորս տարի էլ վնաս տա Հայաստանին, մինչև հերթական ընտրությունների ժամանակը գա»: Դա նույնն է, թե ուսուցիչն, օրինակ, դասի ժամանակ սկսի կրակել աշակերտների վրա, իսկ ոստիկանները հանգիստ սպասեն` մինչև «զանգը տա»: Համաձայնվեք` շատ կառուցողական մոտեցում է: Գործ են սարքում Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` հուլիսի 1-ի երեկոյան իբր ոչ թե ոստիկաններն են հարձակվել թռուցիկներ բաժանող երիտասարդների վրա, այլ հակառակը` երիտասարդներն են նրանց վրա հարձակվել, «դիմադրություն ցույց տվել» ու փախել: «ՉԻ» - Մեր ոստիակնությունը մի զարմանահրաշ հատկություն ունի. ամեն անգամ թվում է, թե վերջ, ավելի մեծ անբարոյականություն այդ կառույցից հնարավոր չէ սպասել, բայց անմիջապես հաջորդ օրը պարզվում է, որ դա ընդամենը ավելորդ լավատեսություն էր, և ոստիկանություն կոչվածի անբարոյականությունը, բառիս բուն իմաստով, անսահման է: Հիմա սրանք, փաստորեն, ոչ միայն քաղաքի կենտրոնում հանցանք են գործել, այլև փորձում են գործ սարքել երիտասարդների վրա` «դիմադրություն ցույց տալու» հոդվածով: Ի դեպ, արդեն նաև «տուժած ոստիկանի» դերակատարն էլ է հայտնի: Դա ոստիկանության աշխատակից Էրիկ Պողոսյան է, ով, եթե հիշում եք, մարտի 1-ի գրեթե բոլոր գործերով ներգրավված էր որպես վկա: Փաստորեն, նրան կարգին «առաջ են քաշել». հիմա նա արդեն ոչ թե «շտատնի» վկա է, այլ տուժող: Տեսնես այդ առաջխաղացումն աշխատավարձի բարձրացում ենթադրո՞ւմ է: Hayoc-ashxarhԲոլորն իրար ատում են Սրա վերջն ի՞նչ պետք է լինի Ըստ գրող Գուրգեն Խանջյանի. «Չափազանց հիվանդ հասարակություն ենք: Հիվանդ` հոգեպես: Հասարակ մի բան. այս բջջային հեռախոսները: Դրանք ոնց որ լակմուսի թուղթ լինեն: Մի անգամ փորձիր լսել (թեպետ այնքան բարձր են խոսում, փորձել պետք չէ), թե ի՞նչ ու ինչպե՞ս են խոսում: Հիմնական հեռախոսային «թեմաներից» մեկը` «Այ անասուն, փողս ե՞րբ ես բերում»: Այսինքն` չարացած, անբավարարված... Քաղաքական խմբավորումներն իրար ատում են: Վարորդներն իրար ատում են: Առանձին մարդիկ իրար ատում են: Սրա վերջն ի՞նչ պետք է լինի, չգիտեմ: Եվ այսպես տարանջատված, իրարից պոկոտված... ու շարունակում են պոկոտվել, որովհետև քաղաքական գործիչները շարունակում են «բաժանիր, որ տիրես» մոտեցումը, ու ոչ էլ ուզւոմ են, որ ինչ-որ բան միավորվի»: Աշնանը կհաշվենք ճտերին Եթե ամռանը նրանց գոնե մի քիչ կերակրենք ...Լևոն Տեր-Պետրոսյանի ճառը երեկվա միտինգում յուր հուզական ներգործությամբ բոլորովին չէր զիջում Դոստոևսկու ճառին և անկասկած  կարող է դասվել պատմական իրադարձությունների թվին: Այնուամենայնիվ ապշեցուցիչ է, թե որքան խելացի է լինում քաղաքական գործիչը` 12 տարի անց այն ժամանակներից, երբ իսկապես պետք էր խելացի լինել: HraparakՊաթոլոգիաների քանակը խիստ աճել է Հունիսի 30-ին ավարտվեց 2009թ-ի գարնանային զորակոչը: Այս տարվա նորակոչիկների մոտ մութ ու ցուրտ տարիներին բնորոշ հիվանդություններ ու արատներ են  ի հայտ եկել: Արդեն մի քանի տարի է` բանակը համալրում են 90-ականների սերունդները: Հանրապետական զինկոմիսարիատի գլխավոր բժիշկ Ռուբեն Մարգարյանը գրանցել է 23-24 տոկոս անպիտանելիություն: «1997-98թթ. 12-13 տոկոս է եղել, շատացել են բնածին արատները և պաթոլոգիաները»,-ասում է նա: Բժիշկն ասում է, որ Հայաստանի մարզերից յուրաքանչյուրի բնակիչները տարբերվում են իրենց արատներով և տարածաշրջանին բնորոշ հիվանդություններով: Այս զորակոչի ընթացքում առաջնային են եղել տեսողության հետ կապված խնդիրները: Մարգարյանը Գյումրու վիճակը գնահատում է բավարար: Նա չգիտի` տարօրինակ է, թե օրինաչափ, շատ են հոգեկան շեղումները լոռու մարզում: Արձանագրել են, որ զորակոչային տարիքի տղաների մեծ մասն ունի վարքի լուրջ խանգարումներ: Նրանք չափազանց կռվարար են: Տավուշում և Վայքում մարդիկ համեմատաբար հանգիստ են թե հիվանդացության, թե վարքի մասով առանձնահատուկ շեղումներ նկատելի չեն: Գեղարքունիքում ևս արտառոց երևույթներ չեն դրսևորվել: Արմավիրի մարզում շատ տարածված է թևի երակները բացելը ու հոգեբուժարանով ազատվելը: Azg«Թուրքիան և Ռուսաստանը ամենակտիվ դերն են խաղում Հարավային Կովկասում» Այս մասին, ինչպես հաղորդել է «Վեստին», հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլուի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում: «Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են Կովկասի իրադրությունը և Իրաքի ու ամբողջ Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման համապարփակ առաջարկություններ անում»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ Մոսկվա Դավութօղլուի այցի ընթացքում նույնպես Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են «Կովկասի անվտանգության և կայունության պլատֆորմի» ստեղծման թուրքական նախաձեռնության ապագան, որը Ռուսաստանը պաշտպանում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter