HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխան փրկվել է

Հուլիսի 2-ին, ժամը 15.30-ին Գեղարքունիքի մարզի Սեւանի ջրափրկարարական ջոկատի կենտրոնակայան ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի քաղաքային լողափում ռետինե ներքնակով մի երեխա  80-100 մետրով հեռացել է ափից: Ալիքների հետեւանքով ներքնակը շրջվել է, եւ երեխան հայտնվել է ջրի մեջ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը: Ժամը 15.32-ին ջրից դուրս է բերվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 2004 թ. ծնված Նարեկ Խչոյանը: Երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, եւ հանձնվել ծնողներին: «Ն. Խչոյանի առողջական վիճակը բավարար է»,-հայտնում է Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter