HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Եթե պառկած տեղն էլ խփեն, չեմ փախնի»

V-GaspariԵրեկվա հանրահավաքի ընթացքում ոստիկանները մարդկանց հետեւից հրում էին` ստիպելով ավելի մոտենալ Մատենադարանին: Որպես բողոքի նշան` նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին պառկեց գետնին, նրան միացավ ՀԱԿ-ի մեկ այլ անդամ, որից հետո ոստիկաններն այլեւս հանգիստ թողեցին քաղաքացիներին: «Ոստիկաններն էսպես են սովորել, որ մարդկանց պետք է հրեն, նրանք ապօրինի են գործում, մարդկանց ասում են` էստեղ կանգնի, էնտեղ մի կանգնի, սա վիրավորում է մեր արժանապատվությունը »,- մեզ հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին: Նախկին քաղբանտարկյալը համոզված է, որ եթե քաղաքացիները փոխադարձ հրեն ոստիկաններին, նրանց դեմ քրեական գործ կհարուցեն` իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար, ուստի պայքարի այդ եղանակն արդյունավետ չէ: «Գետնին պառկելը գործող տարբերակ է, սակայն հնարավոր է, որ այդ դեպքում էլ բռնությամբ քեզ այդ տարածքից հեռացնեն: Բայց եթե պառկած տեղն էլ ինձ խփեն, ես չեմ փախնի, կմնամ պառկած: Ինձ հեռացնելու համար առնվազն 4 ոստիկան պետք է մասնակցի,- ասում է Գասպարին:- Բողոքի արտահայտման այս ձեւը գործածվում է ամբողջ աշխարհում, ես կոչ եմ անում իմ ընկերներին ընտրել պայքարի այս ձեւը»: Նախկին քաղբանտարկյալը պատրաստվում է ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ոստիկանությանը նամակ ուղարկել` հորդորելով զերծ մնալ քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելուց: «Ես նաեւ ոստիկանություն կուղարկեմ հաղորդագրություն հանցագործության մասին, որտեղ կնշեմ Վալերի Օսիպյանի եւ Ռոբերտ Մելքոնյանի անունները, որոնք ղեկավարում են ոստիկանների ապօրինի գործողությունները»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter