HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութի փոխանցման փորձ` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Համլետ Ա.-ն իր ընկերներին խնդրել է թմրամիջոց բերել քրեակատարողական հիմնարկ: Սույն թվականի հուլիսի 2-ին նախկին դատապարտյալ Բագրատ Մնացականյանի կողմից բերված, դատապարտյալ Համլետ Ա.-ին հասցեագրված հանձնուքը տեղափոխվել է հիմնարկի անվտանգության ապահովման բաժին` առկա կասկածներն ստուգելու նպատակով, որտեղ վերջինիս և ընթերակաների ներկայությամբ հանձնուքը ենթարկվել է հատուկ ստուգման: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 0,35 գրամ դեղին գույն ունեցող թմրանյութանման զանգված, որը թաքցված է եղել սննդի մեջ: Ըստ Բագրատ Մնացականյանի կողմից տրված բացատրության, իրեն զանգահարել է դատապարտյալ Համլետ Ա.-ն և խնդրել տաքսու վարորդից ստանալ հանձնուք և այն տեղափոխել քրեակատարողական հիմնարկ: Փաստի առթիվ պատրաստվել են նյութեր, թմրանյութանման զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, կատարվում է քննություն: «Քրեակատարողական ծառայությունը բազմիցս կոչ է արել որևէ դեպքում չընդունել այլ անձի կողմից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար նախատեսված հանձնուքներ, քանի որ նման հանձնուքներում հիմնականում հայտնաբերվում են թմրամիջոցներ և արգելված այլ առարկաներ»,-տեղեկացնում է  ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter