HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ճանաչել Վահագն Չախալյանին որպես քաղբանտարկյալ»

chakhalyan«Վրացական  իշխանությունները փոփոխություններ են կատարում քրեական դատավարության օրենսգրքի մեջ` ֆրանսիացի փաստաբանի` որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցումը մերժելու նպատակով»,-այսօր հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը հաղորոդագրություն է տարածել:   «Հետքը» հունիսի 30-ին անդրադարձել էր Ֆրնասիացի փաստաբան Պատրիկ Արապյանի դիմումի մերժման Թբիլիսիի քաղաքացիական գործերով վարչական դատարանում կայացած դատալսմանը, որտեղ պատասխանող կողմը` Վրաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Վրաստանի քրեական դատավարության օրենսգրիքում փոփոխություններ են կատարվել: Դրանք ուժի մեջ են մտել 2009թ. հունիսի 24-ին, և համաձայն նոր փոփոխոխությունների` օտարերկրյա փաստաբաններին այլեւս չի թույլատրվում երկրի տարածքում իրականացնելու Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը (Վրաստանի ՔԴՕ, հոդված 78, կետ 5): «Քրեական-դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարելը ժամանակագրական առումով համընկնում է ֆրանսիացի փաստաբանի գրանցման հարցի շուրջ ծավալված գործընթացների հետ, ինչը չի կարող պատահականություն լինել: Փաստորեն, նշված քայլով վրացական իշխանությունները հիմք են ստեղծել ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու իրենց հակաօրինական որոշման դեմ հայցը առանց բավարարման թողնելու համար, այն հիմնավորմամբ, որ տեղի է ունեցել օրենքի փոփոխություն: Վահագն Չախալյանի իրավունքների խախտումը պետության բարձրագույն օրենսդիր օղակի գործադրման միջոցով «օրինականացնելու» այս գործողությամբ վրացական իշխանությունները հերթական անգամ փաստում են, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստի նկատմամբ ընթացող դատավարությունը շինծու մեղադրանքների վրա հիմնված քաղաքական պատվեր է, որն ավարտին հասցնելու համար նրանք ոչ միայն պատրաստ են ոտնահարել արդար եւ անկողմնակալ դատավարության հիմնարար իրավունքը, այլ նաեւ իրենց հայեցողությամբ վերաձեւել իրենց երկրի օրենսդրությունը»- ասված է «Երկիր» միության հայտարարության մեջ: «Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` ·    ճանաչել Վահագն Չախալյանին որպես քաղբանտարկյալ. ·    համապատասխան գնահատական տալ Վահագն Չախալյանի իրավունքների աղաղակող խատումների փաստերին. ·    համապատասխան ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի արդար եւ անկողմնակալ դատավարության իրավունքը ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter