HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը կմնա անազատության մեջ

03_07-PashinyanՔիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառել երկամսյա կալանավորումը: Դատավոր Էդիկ Ավետիսյանը, ըստ էության, անփոփոխ է թողել ավելի քան մեկ տարի առաջ նույն դատարանի կողմից Փաշինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և հաշվի չի առել պաշտպանական կողմի այն պնդումները, որ Փաշինյանի ինքնակամ ներկայանալու փաստն այլևս հիմք չի թողնում նրան կալանքի տակ պահելու համար: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը մեղադրվում է «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ` զանգվածային, հրապարակային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու», «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ: Լուս.` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter