HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ադրբեջանցի պատգամավորներին եւ մտավորականներին

03_07-S-SargsyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով: Ողջունելով հյուրերին, նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու ձգտումը: «Մենք գտնվում ենք աշխարհագրական յուրօրինակ տարածաշրջանում, որը յուրահատուկ է իր մշակութային բազմազանությամբ եւ աշխարհաքաղաքական նշանակությամբ: Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է նաեւ չլուծված խնդիրներով եւ միայն փոխադարձ վստահության, համա•ործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապա•այի հույս ունենալ: Դրանից ելնելով, մենք միշտ այն կարծիքին ենք եղել եւ շարունակում ենք լինել, որ համագործակցության ու  երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի բարդ  հարցերի վերաբերյալ լուծումներ գտնել: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը եւ ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը»,- ասել է Հանրապետության նախագահը: Նա հատկապես ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ներկայացուցչի` Միխայիլ Շվիդկոյի դերն այս գործում: Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ նախաձեռնության մասնակիցները երկրի ղեկավարի հետ զրուցել են հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումներ ստեղծելու անհրաժեշտության եւ դրա իրականացման ուղիների մասին: ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանները նշել են, որ իրենց քաղաքացիական նախաձեռնության նպատակն է կողմերի համար միմյանց հետ շփվելու, փոխվստահություն ձեւավորելու հնարավորություններ ստեղծել: Ըստ ՌԴ-ում Ադրբեջանի դեպանի, ժամանակն է ընդառաջ քայլ կատարել ժողովրդական դիվանագիտության ուղղությամբ` այդ գործում մեծապես ներգրավելով երկու ժողովուրդների մտավորական ու մշակութային  շրջանակների ներկայացուցիչներին,  ովքեր կարող են իրենց շփումներում գտնել ընդհանրության եզրեր: Նախաձեռնության հեղինակների խոսքով` պետությունների ղեկավարների մակարդակով վարվող քաղաքական երկխոսությանը զուգահեռ քաղաքացիական նախաձեռնությունների իրականացումը հնարավորություն կտա հաստատել կանոնավոր շփումներ, իսկ վստահության մթնոլորտի  ձեւավորումը լավ ներդրում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Երկու ժողովուրդների միջեւ հանդուրժողականություն սերմանելու համար անհրաժեշտ է համարվել վերահաստատել հայ եւ ադրբեջանցի ավագ սերնդի ներկայացուցիչների երբեմնի բարեկամական եւ գործընկերային փոխհարաբերությունները` այդ շփումներին մասնակից դարձնելով նաեւ երիտասարդ սերնդին: Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու` հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Մինչ այս նրանց Ստեփանակերտում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter