Փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունը բացահայտվե՞լ է
Թերթին հասած տեղեկություններով` իրավապահ մարմինները բացահայտել են փոխոստիկանապետ, Ռոբերտ Քոչարյանի օգնական, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի սպանությունը և անգամ կան ձերբակալվածներ, սակայն դեռ չեն հրապարակում տեղեկատվությունը:

Կա՛մ սպասում են ավելի հարմար պահի, կա՛մ կասկածներ ունեն բացահայման կապակցությամբ: Թեև թերթի աղբյուրը նշում է, որ կասկածյալները խոսոտովանել են:
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 3-ին, ժամը 20:30-ին, Երևանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկի իր բնակարանի մուտքի մոտ` հրազենից արձակված կրակոցներով:
Հայհոյանքը հենց գնահատական է
Վարչեպտ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե ինքը վարկային միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելու թեմայով պատրաստ է հաշվի առնել նաև քննադատական կարծիքները` պայմանով, որ այդ քննադատությունը չսկսվի և չավարտվի հայհոյանքով:
«ՉԻ» - ...Ամենևին պարտադիր չէ, որ Տիգրան Սարգսյանը հաշվի առնի քննադատությունը, որովհետև հակաճգնաժամային ցնակացած ծրագրի առաջին կետը վարապետին փոխելն է:
Ինչ վերաբերում է վրակային միջոցներն ավելի արդյունավետ օգտագործելուն, ապա այստեղ, դատելով ամեն ինչից, Տիգրան Սարգսյանն ընդհանրապես որևէ հարց չի լուծում: Նրան պարզապես զանգում և ասում են, թե պաշտոնյաներից հատկապես ում բիզնեսին ինչքան «գրեֆ» պետք է անել, ու նա գլուխը կախ այդպես էլ անում է: Այնպես որ, արդյունավետության խնդիր չկա:
Հայաստանի քաղաքական վերնախավը փոփոխելու հրամայականը
Մի հետաքրքրական բան էր կատարվում նախորդ օրը Մատենադարանի մոտ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների տոնական և արտահերթ հանրահավաքին:
Հանրահավաքայինների մի մասը, ազատ արձակվածների կրակոտ ճառերը լսելուց հետո, չգիտեմ նրանի՞ց, որ անձրև էր գալու, թե՞ այն պատճառով, որ առաջնորդն այլևս նոր բան չի ասում (և վաղուց)` սկսեց հեռանալ: Սա հասկանալի է. անգամ լավագույն միզանսցենաներով տեսարանը, մի քանի կրկնությունից հետո, հոգնեցնում է հանդիսատեսին:
Պարզ էր նաև, թե ինչ և ինչպիսի տոնայնությամբ պետք է ասեին ազատ արձակվածները` տոնական հանրահավաքի «մեղավորները», Մատենադարանի հարթակից: Ասվածն ասելու էին ամեն դեպքում, անկախ նրանից` Ջհանգիրյան, Արզումանյան, թե մեկ ուրիշ ազգանունն էին կրում, կարևորը` «նստել» էին ու հերոսի լուսապսակով դուրս եկել, ու այդ դեպքում սովորաբար արտասանում են այդպիսի տեքստեր` չկոտրվելու, պայքարի, պայքարով ձեռքբերվածի մասին:
Բայց դե ամոթն էլ լավ բան է` նախագահը ուզել և համաներել է, սրանք անամոթաբար ասում են` մեր պայքարի շնորհիվ է: Էդ քիչ է, դեռ իրենց հաղթանակը նշանակում է դիմացինի պարտություն, էն էլ մարտի 1-ից հետո առաջին ներքաղաքական պարտությունը: Սա արդեն չափազանց է, դեռ վրան էլ ավելացնում են` էնքան գծուծ է համաներման հեղինակը, որ զիջել է այնքան, որքան կբավարարեր ԵԽԽՎ-ի պատժամիջոցներից խուսափելու համար:
Սա նման է այն բանին, որ երբ մեկին հյուրասիրում ես, մինչև վերջ ուտում-խմում է, հետո էլ ասում է, թե հյուրասիրածդ մի բան չէր, չէի՞ր կարող ավելի լավ բան դնել սեղանին, կամ էլ` մենք ստիպեցինք, թե չէ դու հյուրասիրողը չէիր:
Միջնորդել են փոխել
Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբաններ Արթուր Գրիգորյանը և Արա Զաքարյանը նախորդ օրը միջնորդել են փոխել իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանքը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին 1677 բանաձևով հորդորել է «Մարտի 1»-ի քրեական գործով մեղարդվող և ընդհատակում գտնվող գործիչների նրեկայանալու դեպքում նրանց չկալանավորել: Մարտի 1-ի դեպքերից հետո Խաչատուր Սուքիասյանը գտնվում է ընդհատակում: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»):
Ըստ Արա Զաքարյանի` որպես միջնորդության հիմնավորում` իրենք նշեն են նաև, որ նույն այդ մեղադրանքով արդեն իսկ դատավճիռներ են կայացվել: Խոսքը «Յոթի գործով» դատավճիռների մասին է: Ինչպես հայտնի է, այդ դատավճիռներով կիրառվել է ԱԺ-ի ընդունած համաներումը, և քաղբանտարկյալներն ազատ են արձակվել:
Բազմաստվածության վնասների մասին
Այն բանից հետո, երբ իրավապահներին հանձնվեց փախուստի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, ազատագրական շարժման առաջնորդներից մշուշոտ է մնում միայն Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը:
Շատերն այսօր չեն կարողանում հասկանալ, թե օլիգարխի ինչի՞ն էր պետք ընդհանրապես մասնակցել այդ արկածախնդրությանը, ի՞նչն էր նրան պակասում: Չէ՞ որ միայն զինվորն է երազում գեներալ դառնալ: Վերև բարձրանալուն զուգընթաց երազանքներն ու ցանկությունները սովորաբար գնալով ավելի իրական են դառնում: Այսպես, լեյտենանտը երզաում է դառնալ գնդապետ, կապիտանը` մայոր:
Խաչատուր Սուքիասյանին, այնուամենայնիվ, բնորոշ էր այն մոլորությունը, որով տառապում է օլիգարխների մեծամասնությունը:
Բանն այն է, որ հայրենի օլիգարխները միանգամայն անկեղծորեն համարում են իրենց երկրի աղը: Ըստ որում` ոչ միայն ունեցվածքի առումով. այստեղ վիճելը դժվար է: Եվ ոչ էլ էներգետիկ առումով. ակնհայտ է, որ մեծ հարստություն վաստակելը մեծ ջանքեր և այդ զբաղմունքով տարվածություն է պահանջում:
Սակայն օլիգարխների համար չափազանց կարևոր է աղ զգալ իրենց նաև թե՛ մտավոր, թե՛ գաղափարական առումով` ներդաշնակորեն անցնելով նյութական բարիքների լիարժեք սպառումից դեպի ժողովուրդներ արածեցնելը:
Ձկնապաշարն աղետալի վիճակում է
Ըստ մասնագետների` պատճառն այն չէ, որ Սևանա լճում մանրաձուկ չկա, այլ այն, որ ձկնորսները չեն թողնում` մանրաձուկն աճի և բեղմնավորվի
Եթե Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման համար ընդամենն անհրաժեշտ էր, որ 2003-ից սկսած երկրի բարձրագույն ղեկավարությունը որոշի արգելել «լևի» էլեկտրաէներգիա ստանալու նպատակով լճից արվող գիշերային գաղտնի ջրթողները, ապա լճի ձկնապաշարի վերկանգնման խնդիրը շատ ավելի բարդ է:
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի գնահատմամբ` 80-ականների սկզբի ձկնապաշարների վրեկանգնման համար անհրաժեշտ կլինի 30-40 տարի: Ընդ որում` խոսքը ոչ թե լճում եղած սիգի առավելագույն պաշարների, այլ 83-ին գրանցված 11 հազար տոննա ցուցանիշի մասին է:
Իսկ 1988-89 թթ. Սևանում երբևէ եղած առավելագույն` 30 հազար տոննա սիգի պաշարների վերկանգնումը, ըստ մասնագետի, գրեթե անհնար է:
Մտել է վճռակա՞ն փուլ
Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի` ԱՊՀ երկրներում հավատարմագրված դեսպաններին: Նա, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի` Ֆրանսիային կոչ է արելի ակտիվ մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները մտել են վճռական փուլ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել