Գրողների միության համագումարը սկսվել է
Որոշ լրատվամիջոցների արգելում են դրան ներկա գտնվել
Առավորտյան մեկնարկել է Գրողների միության 15-րդ համագումարը: Սակայն ոչ բոլոր լրագրողներն են, որ հնարավորություն են ստացել մասնակցել համագումարին: ԳՄ-ն սահմանել է լրագրողների հավատարմագրման կարգ և ընտրողաբար թույլ է տալիս ԳՄ շենք մտնել այն լրագրողներին, ովքեր արդեն հավատարմագրվել են:
Մինչդեռ, լինլով հասարակական կազմակերպություն, Միությունը հավատարմագրման կարգ սահմանելու իրավունք առհասարակ չուներ:
ԳՄ նախագահ Լևոն Անանյանը «Հետքի» հետ զրույցում, ըստ էության, ընդունել է այն փաստը, որ սեփական ցանկությամբ է որոշել, թե որ լրատվամիջոցը կարող է մասնակցել համագուրամրին, իսկ որը` ոչ:
«Ես դիտավորյալ թույլ չեմ տվել որոշ լրատվամիջոցների ներս գալ, որովհետև նրանք տարիներ շարունակ վայրահաչել են իմ դեմ»,- ասել է Լ. Անանյանը:
Համագումարին ներկա է նաև Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ով նույնպես ականատես է եղել կատարվածին: «Հետքի» այն հարցին, թե ինչո՞ւ որևէ կերպ չեք միջամտում, որպեսզի չխոչընդոտնեն լրագրողներին աշխատել, Ա. Գևորգյանը հարցը շրջանցել է` այն թողնելով անպատասխան:
Այս պահին 3 հեռուստաընկերության և երկու թերթերի լրագրողներ չեն կարողանում մտնել ԳՄ շենք և լուսաբանել համագումարի ընթացքը: Շենքը հսկում են ԳՄ անվտանգության աշխատակիցները:
Համագումարի մասին մանրամասները կհաղորդենք փոքր ինչ ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել