HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին

President-German-ambassadorՆախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար եւ  նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլեւ կրթամշակութային ծրագրերը: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առեւտրային գործընկերն է եւ խոշոր ներդրողներից մեկը: Դեսպան Անդրեա Վիկտորինը եւս հայ-գերմանական համագործակցություը  հաջողված է համարել: Նա կարեւորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը եւ վստահություն հայտնել, որ այն նոր  նախաձեռնությունների սկիզբ կդառնա: Նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ կողմերը գոհացուցիչ են համարել նաեւ անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը: Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին` հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter