HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշտարակի քաղաքապետը հաշվետվություն է տալիս

cucanak_4.07.09Հուլիսի 3-ին, Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը 2009 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրել է քաղաքացիներին եւ ավագանու անդամներին: «Տեղական ինքնակառավարման սկզբունքներն ամրագրելով, որպես Աշտարակ համայնքի ղեկավար, կարեւորում եմ հրապարակային և թափանցիկ գործելակերպն ու համայնքի ավագանու անդամների և բնակչության առջեւ հաշվետու լինելը: Հաշվետու ժամանակահատվածն ընդգրկում է 2009 թվականի առաջին կիսամյակը: Ըստ ընթացիկ և քառամյա ծրագրերի, կազմակերպվել և վերահսկվել է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, պատշաճ ձևով լուծվել են աշխատակազմի առջև դրված գործառույթներից բխող խնդիրները, ընդունվել են որոշումներ, որի արդյունքը քաղաքում իրականացված որոշակի աշխատանքներ են: Այդ մասին մանրամասն հաշվետվություններ են պատրաստել և ներկայացրել բաժինների պետերը: Հաշվետու ժամանակաշրջանում նախապատրաստվել, հրավիրվել և անց է կացվել համայնքի ավագանու 4 նիստ: Գործող կարգին համապատասխան, ընդունված որոշումների հրապարակայնությունն ապահովելու համար դրանք փակցվել են տեղեկատվական վահանակներին, մասսայականացվել են, տպագրվել են  «Դարձ» թերթում»,-ասաց Գագիկ Թամազյանը: Թեեւ քաղաքապետը հայտարարում է, որ ինքը կողմնակից է բաց եւ հրապարակային աշխատանքին, սակայն «Հետքը» բազմիցս է անդրադարձել Թամազյանի կողմից մշակված նոր կարգին, որով քաղաքապետարան աշտարակցիները կարող են մուտք գործել միայն անձը հաստատող փաստաթղթով, որի առկայությունը ստուգում է առաջին հարկում տեղակայված ոստիկանական խումբը: Իրականությանը չի համապատասխանում նաեւ քաղաքապետի այն ասածը, թե ընդունված որոշումները փակցվում են տեղեկատվական վահանակներին: Այդ վահանակներին ոչ մի որոշում փակցված չէ: Վահանակներին կամ գովազդ է փակցված լինում կամ էլ` մասնավոր հայտարարություններ: Ըստ քաղաքապետի հաշվետվության, քաղաքապետարանի աշխատակազմի օպտիմալացման համար կատարվել են որոշակի աշխատանքներ: Մշակվել են տարբերակներ, որի արդյունքում ընդունվել է ավագանու որոշում (18.05.2009թ. հմ. 1-Ն) աշխատակազմի կառուցվածքում փոփոխություն կատարելու վերաբերյալ և հաստիքների թիվը կրճատվել է 19-ով (7-համայնքային ծառայող, 12-պայմանագրային): Հայտարարվել է համայնքային ծառայողի 6 թափուր պաշտոնների մրցույթ, որն անց է կացվելու հուլիսի 23-ին: Աշտարակի համայնքի ավագանու 24.06.09թ. թիվ 15-Ն որոշումով, վերջնական ճշտված բյուջեով,  2009թ. եկամուտները նախատեսվել է  409613.6 հազ. դրամ, որից վարչական բյուջեով` 289 513.9 հազ. դրամ, իսկ ֆոնդային բյուջեով` 119 499.7 հազ. դրամ: 2009թ-ի 1-ին կիսամյակի բյուջեն եկամուտների մասով կատարվել է 41.3%-ով (հաշվարկում ներառված չէ ոչ ֆինանսական ակտիվներից մուտքերը), կամ տարեկան պլանով նախատեսված 409 613.6 հազ. դրամի դիմաց կատարվել է 119 552.8 հազ. դրամ, այդ թվում սեփական եկամուտների գծով 42 201.3 հազ. դրամ կամ 35.3%, իսկ դոտացիայի գծով` 75 113.3 հազ. դրամ կամ 62.8%, պատվիրակված լիազորություոնների գծով` 2 238.2 հազ. դրամ կամ 1.9%: 2009թ. համայնքի բյուջեի եկամուտների մասում հողի հարկից եկամուտ պլանավորվել է հավաքագրել 28 000 հազ. դրամ: Փաստացի 1-ին կիսամյակում գանձվել է 7 519.6 հազ. դրամ (26.9%): ույքահարկի գծով նախատեսվել է 37000 հազ. դրամ, փաստացի գանձվել է 18222.9 հազ. դրամ (49.3%):  Համաձայն բյուջեում տեղական տուրք է պլանավորվել 15900.0 հազ. դրամ, փաստացի գանձվել է 2 603.0 հազ. դրամ (16.4%): Պետտուրք է պլանավորվել 16000 հազ. դրամ, փաստացի գանձվել է 4579.8 հազ. դրամ (28.6%), իսկ ոչ հարկային եկամուտներից նախատեսվել է 42387.4 հազ. դրամ, փաստացի գանձվել է 11 514.2 հազ. դրամ (27.2%): Համայնքի սեփականություն համարվող գույքի, այդ թվում հողի,  օտարումից մուտքեր են նախատեսվել 119 499.7 հազ. դրամ, սակայն, փաստացի գանձվել է 64867.5 հազ. դրամ (54.3%): 2009թ. բյուջեով ծախս է նախատեսվել 209906.3 հազ. դրամի, փաստացի 1-ին կիսամյակում ծախսը կազմել է 141598.4 հազ. դրամ (67.4%): 2009թ.-ի ընթացքում եկամուտների ապահովման բաժնի կողմից բաժանվել է 718 գույքահարկի և հողի հարկի ապառքների վերաբերյալ ծանուցագրեր, որի արդյունքում համայնքի բյուջե է մուտքագրվել 21064 հազար դրամ գումար, որից 12908 հազար դրամ գույքահարկ, 8156 հազար դրամ` հողի հարկ: 30.04.2009թ-ի  «Հողի հարկի արտոնությունների մասին» օրենքի պահանջներից ելնելով կատարվել է 545 հողակտորի հողի հարկի վերահաշվարկ: Վերը նշված օրենքի պահանջներից ելնելով համայնքային բյուջե է մուտքագրվել 2977.8 հազար դրամ հողի հարկ և արտոնվել է 1553.3 հազար. դրամ հողի հարկի նկատմամբ հաշվարկված տույժ ու տուգանքներ: 24.05.2009թ-ի «Գույքահարկի մասին» օրենքին համապատասխան խոտանվել և դուրս է գրվել 39 ավտոմեքենա: 2009թ.-ի առաջին կիսամյակում սահմանված կարգով և ժամկետներում զիջվել է 36 սեփականատերերի գույքահարկի տույժը: Գյուղնշանակության հողատարածքների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բաժնի մասնագետները 2008թ աշնանը և 2009թ գարնանը ստուգել են դաշտերում վարելահողերի օգտագործման վիճակը, ընդհանուր մակերեսով` 560 հա, որից վարելահողից ցանքս է կատարվել 67 հա-ի վրա: Աշտարակ համայնքում վարելահողերը հիմնականում օգտագործվում են հացահատիկային կուլտուրաների մշակման նպատակով: Հողատարածքների շուրջ 20%  կամ  130 հա չի մշակվում ոռոգման խնդիրների պատճառով: Ստուգումների ընթացքում պարզվել է, որ որոշ սեփականատերեր և վարձակալներ հողերի մշակության ընթացքում կատարել են ինքնակամ հողատեսքերի փոփոխություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter