HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

54 հայցադիմում` ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի

2009թ. առաջին կիսամյակի ընթացքում Աշտարակի քաղաքապետի աշխատակազմը ՀՀ տարբեր դատական մարմիններից ստացել է 54 հայցադիմում: ՀՀ Վարչական դատարանից 18 հայցադիմում, Արագածոտնի մարզի Ընդհանուր իրավասության դատարանից` 30, Վերաքննիչ դատարանից` թվով 5, Վճռաբեկ դատարանից 1 հայցադիմում: Հայցադիմումների մեծ մասը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների միջև ծագած վեճերին: Հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի իրավաբանը մասնակցել է քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի գործունեությանը, միաժամանակ հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրել դատական ատյաններում: ՀՀ ոստիկանությունից ստացված իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններով վարչական տույժի են ենթարկվել 12 իրավախախտներ: Առաջին կիսամյակում, համայնքի քաղաքացիներից ստացել է թվով 6 դիմումներ` իրենց վերաբերյալ այս կամ այն խնդրի լուծման համար իրավական պարզաբանում ստանալու հարցում: Այժմ թվով 15 գործ դեռևս գտնվում է դատական վարույթներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter