HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հաշվետվության հերթը Ապարանի քաղաքապետինն էր

Արագածոտնի մարզի բոլոր համայնքապետերը հուլիսի առաջին տասնօրյակին, ըստ հերթականության,   ներկայացնում են իրենց եռամսյա հաշվետվությունները: Հունիսի 2-ը Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանի հաշվետվության օրն էր: Քաղաքապետն իր հաշվետվությունը ներկայացրել է ավագանու ընդլայնված նիստում: Նշենք, որ համայնքի բյուջեի  2009 թ. առաջին կիսամյակի վերլուծությամբ   նախատեսված 59 մլն. 845, 5 հազարի դիմաց այն կատարվել է 53 մլն. 259,8 հազար դրամ (89 %) : Սեփական եկամուտների վարչական մասով բյուջեն կատարվել է 88,1%, իսկ ֆոնդային մասով` 38,3%: Ըստ համայնքապետի, Ապարանում գործում են համայնքային ենթակայության 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի դպրոց, մարզադպրոց, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, գրադարան: Քաղաքապետարանի 32 հաստիքից 16-ը համայնքային ծառայող է: Նրանք բոլորն էլ ատեստավորվել են եւ ստացել դասային աստիճաններ: Քաղաքապետի կողմից նշվեց, որ ինչպես Ապարանի տարածաշրջանում գյուղատնտեսությունը գտնվում է բնակլիմայական անբարենպաստ պայմաններում: Ամեն տարի, հատկապես գարնանը տեղացող կարկուտը, փոթորիկներն ու հեղեղները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Ըստ Գոռ Աբրահամյանի, հավանաբար դա է պատճառը, որ շատերն են իրեն դիմում հողատարածքները թողնելու խնդրանքով: 2008-2009 թթ. ընթացքում Ապարան քաղաքում տնամերձ հողամաս է գնել ընդամենը 3 քաղաքացի, գյուղատնտեսական նշանակության հողեր գնելու ցանկություն չի ունեցել եւ ոչ մի քաղաքացի: Մարդիկ քիչ թե շատ հետաքրքրված են միայն հասարակական կառուցապատման նպատակով նախատեսված հողատարածքների հանդեպ: Ինչպես հանրապետության բոլոր քաղաքներում, այնպես էլ Ապարանում մարդիկ ջանում են հողակտորներ ձեռք բերել միջպետական նշանակության ավտոմայրուղու հարակից մասերում: Այս հանգամանքն էլ հաշվի առնելով, պարոն Աբրահամյանը հայտարարեց, որ անհամամասնություն է ստեղծվում  հասարակական կառույցների տարածականության ապահովման եւ քաղաքի կենտրոնը բեռնաթափելու գործում: Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, քաղաքապետն ասաց, որ  չնայած ճգնաժամային իրավիճակին, քաղաքում շինարարական մի շարք ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա, վերանորոգվում է թիվ 2 դպրոցը, մշակույթի տունը, փոխվում կամ վերանորոգվում են խմելու ջրի ջրագծերը, բժշկական կենտրոնը եւ այլն: Սակայն, այս ամենով հանդերձ, խիստ վերանորոգման  առաջնային են մնում մանկապարտեզի համար նոր շենքի վերակառուցման, թիվ 1 դպրոցի վերանորոգման, մարզադպրոցի, ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման, նորաստեղծ թաղամասերի գազիֆիկացման եւ այլ խնդիրներ: Քաղաքապետի կողմից թվարկված խնդիրների լուծման հարցում իր աջակցությունը հայտնեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter