Ձերբակալվել է ՀԱԿ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչը
Հայ ազգային կոնգրեսի Երիտասարդական խորհուրդը հայտարարություն է տարածել և տեղեկացնում է, որ երեկ ձերբակալվել է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը:
«Հայաստանում Հանրապետությունում հաստատված հանցավոր ռեժիմը շարունակում է իր ապօրինությունների շարքը: ՀՀ «իշխանությունների» կողմից կատարված այս հանցագործությունը հատկանշական է նրանով, որ նրանք կանգ չեն առնում և ոչ մի հանգամանքի առաջ, նույնիսկ` ՀՀ Սահմանադրության ընդունման տոնակատարության օրը նրանց չի զսպում ապօրինություններ գործելուց: Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ և ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով:
Մենք խստագույնս դատապարտում ենք ՀՀ պետականության և մեր երկրի ապագայի նկատմամբ կատարված այս հանցագործությունը, ռեժիմից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր ընկերոջը և հայտարարում ենք, որ այսօրինակ քայլերը մեր կրկնապատկելու են մեր ջանքերը` օր առաջ երկրում օրինական իշխանություն հաստատելու համար»,-ասված է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհրդի տարածած հայտարարության մեջ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել