HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

24 նոր ընտանիք` Քաշաթաղի շրջանում

2009 թվականի առաջին կիսամյակում Քաշաթաղի շրջանում հաստատվել է 24 նոր ընտանիք, իսկ  32 ընտանիք ստացել է վերաբնակչի կարգավիճակ: Այս մասին Քաշաթաղի շրջանային խորհրդի օրերս կայացած ընդլայնված նիստի ընթացքում նշել է վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթեւոսյանը: Վերաբնակեցման վարչության պետի տեղեկացմամբ, հաշվետու ժամանակաշրջանում բնակչության բնական աճը կազմել է 82 մարդ: Գրեթե նույնքան է կազմում նաեւ մեխանիկական աճը: Ինչպես տեղեկացնում է «Ազատ Արցախը», շրջանային խորհրդի նիստում իրենց հաշվետվություններով հանդես են եկել շրջվարչակազմի տարբեր բաժինների պատասխանատուներ, ովքեր ներկայացրել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները: Շրջվարչակազմի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի հաշվետվության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում Քաշաթաղի շրջանում ավելի քան 143 միլիոն դրամի շինմոնտաժային աշխատանքներ են կատարվել: Ի դեպ, բազմազավակության խթանման պետական ծրագրերի շրջանակներում 10 բնակելի տուն է կառուցվել այստեղ, որոնցից 7-ն արդեն ընդունվել է: Ինչպես մյուս շրջաններում, այստեղ նույնպես  հացահատիկայինների բերքատվության ցուցանիշը շատ ցածր է. բերքահավաքն իրականացվել է շուրջ 1700 հեկտարում, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 10,7 ցենտներ: Շրջանում ամենաբարձր բերքատվությունն արձանագրվել է  Կովսականում, որտեղ 1 հա-ից 21,6 ցենտներ բերք է ստացվել, իսկ ամենացածրը եղել է Գետամեջ գյուղում, որտեղ հեկտարից ընդամենը 100 կգ ցորեն են հավաքել: Անբարենպաստ եղանակի հետեւանքով շուրջ 1218 հեկտար ցանքատարածությունում բերքահավաք ընդհանրապես չի իրականացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter