HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական սխալի հետեւանքով պտուղը մահացել է

«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում  թույլ տրված  բժշկական սխալի հետևանքով պտուղը մահացել է: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչուհի Ա. Ղազարյանը գրավոր դիմել է  Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում ծննդաբերելիս, բժշկական սխալի հետևանքով իր պտուղը մահացել է: Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ոստիկանության քննչական բաժնում ստուգվել են դիմումում մատնանշված հանգամանքները: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Վարդանյանը, աշխատելով «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում որպես մանկաբարձուհի,  2007թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքում ծննդաբեր Ա. Ղազարյանին բժշկական օգնություն ցույց տալու և բժշկական սպասարկում իրականացնելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, դրանք ոչ պատշաճ կատարելով, գործիքային միջամտությամբ պատռել է ծննդաբերի պտղապարկը, որի արդյունքում տեղի է ունեցել պորտալարի արտանկում և վիրահատություն կատարելու նպատակով Ա. Ղազարյանին «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ ծննդաբերական բաժանմունքից «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ տեղափոխելու ընթացքում առաջացած ներարգանդային ասֆիքսիայի հետևանքով պտուղը մահացել է: Նախաքննության շրջանակներում նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացություններով  հիմնավորվել է թույլ տրված բժշկական սխալը: Ձեռք բերված ապացույցների  հիման վրա՝ Ս. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: «Հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագիր է ներկայացվել Շիրակի մարզպետին»,-հայտնում է Գլխավոր դատախազության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter