Փոխոստիկանապետ Մհերյանի սպանությունը բացահայտվել է
Հատուկ քննչական ծառայության քննիչ, քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը երեկ հաստատել է «Հրապարակաի» ունեցած այն տեղեկատվությունը, որ ՀՔԾ-ն բացահայտել է փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը:

Քննիչը հայտնել է, որ մինչև շաբաթվա վերջ այդ մասին պաշտոնական հրապարակում կլինի:
Թեև նախաքննության մարմինը առայժմ գաղտնի է պահում սպանության մանրամասներն ու կասկածյալներին, սակայն «Հրապարակի» տեղեկություններով` Մհերյանի սպանության մեջ մեղադրվուամ են երկու եբայրներ, որոնք այժմ կալանքի տակ են և արդեն խոստովանել են իրենց հացանքը:
Նախարարը պաշտոնանկ կարվի՞
Չի բացառվում, որ առաջիկայում Վերահսկիչ պալատի կողմից մշակույթի նախարարությունում կատարված ուսումնասիրությունները նաև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնանկության պատճառը դառնան:
Անգամ նրան հնարավոր փոխարինողի անունն է նշվում` ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյան: Իսկ որպես վերջինիս փոխարինողի անուն` դեռևս գարնանից նշվում է Սերժ Սարգսյանի նեկայիս խորհրդական անդրանիկ Մանուկյանի անունը:
Սակայն «Հրապարակի» մյուս աղբյուրները նշում են, որ Հասմիկ Պողոսյանն առաջիկայում պաշտոնական այցով մեկնում է Սլովենիա, իսկ քաղաքականության և դիվանագիտության մեջ, ըստ չգրված օրենքների, ազատման ենթական նախարարները պաշտոնական այցեր չեն կատարում:
Նախարարի պաշտպանվածության հաջորդ, ոչ պակաս կարևոր գործոնն այն է, որ Հասմիկ Պողոսյանի հայրը` ՀՌԱՀ խորհրդի անդամ Ստեփան Պողոսյանը, փայլուն հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ:
Ղարաբաղի իշխանությունները մերժել են Սեֆիլյանին
Ղարաբաղի իշխանությունները մերժել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայի Սեֆիլյանի դիմումը`քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: 2004-ից ի վեր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դմում էր Հայաստանի իշխանություներին և անփոփոխ մերժում ստանում: Այս տարվա հունիսին նա դիմել է Արցախի իշխանություններին և կրկին մերծում է ստացել:
«Հաշվի առնելով, որ Ղարաբաղում դեռևս ընդունված չէ Երկքաղաքացիության օրենքը, հետևաբար դա, իհարկե, խոչընդոտ է»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նա հավելել է, որ օրենքն ընդունվելուց հետո հարցը կրկին կքննարկվի:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորվածխ, որ ԼՂՀ նախկինն նախագահի հրամանագրերով օրենքի բացակայության պայմաններում որոշ` մարդկանց (օրինակ` Սերժ Ամիրխանյանին) քաղաքացիություն է շնորհվել, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Ամիրխանյանը երկար տարիներ այստեղ բնակվում էր, զբաեցնում էր պատասխանատու պաշտոններ (նախարարի պաշտոններ էր զբաեցնում): Հետևաբար, գուցե բանակցման խնդիրներ կային... Չնայած տեղյակ չեմ խնդիրներին»:
Ի՞նչ է ասել Օբաման Մեդվեդևի ականջին
Երեկ աշխատանքային երկօրյա այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ուշագրավն այն է, որ այցի նախօրեին Օբաման հեռախոսարույց է ունեցել Թուրքիայի Նախագահ Ադբուլլահ Գյուլի հետ և նրա հետ մտքեր է փոխանակել նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում Գյլուլն Օբամային տեղեկացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միձև ընթացո երկխոսության ներկայիս վիճակի մասին:
Ըստ լրատվական կայքերի` Ադրբեջանի փորձագիտական շրջանակներհ այս հեռախոսազրույցի վերաբերյալ մտահոգություն են հայատնել` վստահեցնելով, թե Օբաման մտադիր է Մոսկվայում հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը:
«Ես գտնում եմ, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի գլխավոր թեման եել է հայ-թուրքական հարաբերությունների վիճակը: Օբամային այդ ըարցը շատ է հետաքրքրում: Հայ թուրքական հարաբերությունների թեման կքննարկվի Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դմիտրի Մեդվեդրի հետ հանդիպումներում: Դրա համար էլ այցելություից առաձ այդ հարցը քննարկվել է Ա.Գյուլի հետ»,- նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրադական Վաֆա Գուլուզադեն:
Ըստ նրա` Օբաման ամեն ինչ անելու է Մոկվայում հայ-թուրքական սահմանի բացման հարցը լուծելու համար, իսկ ինչ վերաբերվում է ԼՂ հիմնախնդրին, ապա Գուլուզադեն ասել է, թե Մոսկվան Ադարբեջանի և Հայաստանի խաղաղություն ընդհանրապես չի ցանկանում, քանի որ դրանից հետո բարձրացվելու է ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, ինչն անցանկալի է ՌԴ-ին համար, որովհետև դրանից հետո ՀՀ-ն կարող է մտնել ՆԱՏՕ:
Ի դեպ, երեկ որևէ տեղեկություն չկար` Օբաման և Մեդվեդևն անդրադարձե՞լ են այս հարցրին, թե՞ ոչ:
Սերժ Սարգսյանը` ԱՄՆ ճնշման ներքո
«Վրաստանի նախահայ Միխայիլ Սահակաշվիլուն պատվո շքանշանով պարգևատևելը հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործունեության հետևանքն էր». նման հայտարարությամբ «Էխո Մոսկվի»-ի եթերում հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի Միջազգային հարաբերությւոնների ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Իգոր Պանարինը:
«Հայաստանում գործում է Միացյալ Նահանգների խոշորագույն դեսպանատունը: Եվ, որպես այդ դեսպանատան գործունեության հետևանք, առկա է ճչացող փաստ. Հայաստանի նախագահը պարգևատորում է Վրաստանի նախագահին Պատվո շքանշանով օսական ժողովրդի բարբարոսական ցեղասպանության գրեթե տարելիցին: Ահա սա է ամերիկյան ազդեցությունը կովկասյան տարածաշրջանի վրա»,- հայտարարել է Պանարինը:
Ռադիոբանավեճի մեկ այլ ամսնակից` «Լիաբերալդեմոկրատական կուսակցության» անդամ Ալեքսել Միտրոֆանովը նախ փորձել է մտնել Հայաստանի դրության մեջ. «Սպասեք, Հայաստանի պարկի մեջ է: Եթե փակեն վերջինիս հարաբերությունները Վրաստանի հետ, ապա Հայաստանի վերջը կգա: Սա պրագմատիկա է: դուք գիտե՞ք, որ վրաց-օսական իրադարձությունների ժամանակ Հայաստան մի կաթիլ բենզին չի հասել: Այդ իրադարձությունների ժամանակ ամենից շատ տուժեց Հայաստանը»:
Պանարինը հակաճառել է` մասնավորապես նշելով, որ «ցեղասպանություն իրականացրած նախագահի պարգևատրումը ելք չէ»:
«Յուրաքանչյուրը գոյատևում է, ինչպես կարող է»,- շարունակել է Միտրոֆանովը` հավելելով, որ «հայերը վրացիներից շուտ կանդամագրվեն ՆԱՏՕ-ին»:
Գյուղապետի մակարդակով
ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարել է, թե ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքին մասնակցել է 4-5 հազար մարդ, ընդ որում` ցանկացած գյուղապետ եթե հանրահավաք անի, այդքան մարդ կհավաքվի:
«ՉԻ» - Թե ով է եղել Գագիկ Մելիքյանի թվաբանության դասատուն` դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ նա սովորաբար փոխչում էր այդ դասերից և թաքուն մի տեղ նժդեհականություն ուսումնասիրում:
Ինչ վերաբերում է հուլիսի 2-ի հանարահավաքին, ապա պրն. Մելիքյանի հարազատ կուսակցությունը, որքան հիշում ենք, միայն մի անգամ է կարողացել այդքան մարդաշատ հանարահավաք կազմակերպել. 2008 թ. փետրվարի 26-ին էր: Հանրահավաքին էլ մարդկանց զոռով էին բերել` տեղում ներկա-բացական էին անու և բառի բուն ինաստով զոռով պահում, որ հանկարծ չցրվեն ու միանան ընդդիմության հանարահավաքին:
Եվ սա` այն դեպքում, երբ Սերժ սարգսյանն այնուամենայնիվ փոքր-ինչ ավելի հզոր լծակներ ուներ, քանի որևէ գյուղապետ
ՀԱԿ-ի գնացքից ՀՀՇ-ի թռչելու ժամանակը
Հուլիսի 2-ին Մատենադարանի մոտ տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի արտահերթ հանրահավաքի մթնոլորտն ու տրամադրությունները վկայում են, որ հետընտրական շրջանում ձևավորված ընդդիմադիր ուժերի այս միավորումը նույնպես կատարել է իր «պատմական առաքելությունը» ՀՀՇ-ի ու նրա առաջնորդի հետահար քաղաքական ծրագրերում:
Հանարահավաքի նորսրացած շարքերին ամենևին էլ չհամապատասխանող «քաղբանտարկյալների» մարտաշունչ ելույթների շարանը փաստում է, որ հանրությանը մատուցելով այն «նոր մարտիրոսներին»` Տեր-Պետրոսյանը նոր քաղաքական հայտ է ներկայացնում:
Գագիկ Ջհանգիրյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սուրեն Սիրունյանի, Ալոքսանդր Արումանյանի նման «կերպարները», որոնց, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին միանալու են նաև «ընդհատակից» դուրս եկած Նիկոլ Փաշինյանն ու նույն տրամադրությունները դրսևորող Խաչատուր Սուքիասյանը, միտինգում դասվեցին «ազգային հերոսների» շարքը:
Ակնհայտ է, որ Կոնգրեսի մասն կազմող մյուս ընդդիմադիր ուժերի առաջնորդները հուլիսի 2-ին դալուկ ու նհրապույր տեսք էին ստացել: Իսկապես, ի՞նչ կարող են անել այս ամենից հետո ՀԱԿ-ում Դեմիրճյանը կամ Արամ Սարգսյանը: Նրանք ոչ բանտ են նստել, ոչ «քաղբանտարկյալ» են հռչակվել, ոչ էլ որևէ արժեք են ներկայացնում Տեր-Պետրոսյանի ու նրա կուսակիցների համար:
Ամեն դեպքում, փաստ է, որ ՀՀՇ-ն ու նրա առաջնորդը մտածում են ՀԱԿ-ի գնացքից թռչելու և միաձույլ կազմակերպություն ստեղծելու մասին, ուստի փնտրում են արդեն իսկ «օգտագործված նյութից» ազատվելու ուղիներ:
Քաղբանտարկյալը
ՀԱԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, որը հուլիսի 1-ին ոստիկան-հանցագործների հարձակման արդյունքում տուժած երիտասարդներից մեկն է, հուլիսի 5-ին ձերբակալվել է` ոստիկաններին ծեծելու կասկածանքով:
Ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: նույն քրեական գործով որպես կասկածյալներ են ներգրավվել նաև հուլիսի 1-ին ոստիկանների հարձակումից տուժած Սահակ Մուրադյանը և Հերբերպ Գևորգյանը:
Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չբացակայելու ստորագրությունը, իսկ Հերբերպ Գևորգյանին հանձնել են հոր` «ՀԺ» թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի հսկողությանը:
Ոստիկանությունը, իրական հանցագործներին պատժելու փոխարեն, փորձում է քողարկել տեղի ունեցածը` տուժած երիտասարդերին հետապնդելու միջոցով:
Արդյոք չկա՞ շահերի բախում
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի ամուսինը` Անդրեյ Շինիևիչը, «Ամերիաբանկի» տնօրինության անդամ է և ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրենը: Ըստ www.econ.wisc.edu/newsletter/Newsletter/newsletter2003.pdf <http://www.econ.wisc.edu/newsletter/Newsletter/newsletter2003.pdf> կայքէջի` Նինկե Օմեսը և Անդրեյ Շինկևիչն իրար հանդիպել են Վիսկոնսին-Մեդիսանի համալսարանում ուսանելու տարիներին և ամուսնացել 2002-ի հունվարին:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի` Հայաստանին տրամադրած վարկային միջոցներն ուղղվում են նաև մեր բանկային համակարգին: Իսկ «Ամերիաբանկի» զարգացան գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հունիսի 24-ին հայտանել էր «Արմինֆո»-ին, որ բանկան արդեն ավարտել է միջազգային կազմակերպությունների հետ բանակցությունները` փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար միջոցներ ներգրավելու ուղղությամբ` «չհայտնելովա, թե որ կազմակերպությունների մասին խոսքը»:
Հիվանդ զինվորը մահացել է զորամասում
Սլավոնական համալասրանը ավարտելուց հետո` 22-ամյա Արեգ Մալխասյանին զորակոչեցին բանա: Արեգը պիտանի չէր ծառայության, սակայն հաշվ չառան այս հանգամանքը
Զինվորը հասցրեց ծառայել ընդամենը 7 օր և մահացել է զորամասում վերնաշապիկի օձիքը կարելիս:
Երեկ դիահերձեցին Արեգին: Զինվորի վրա բռնության որևէ հետք չի հայտնաբերավել: Նա մինչը բանակ զորակոչվելը առողջության հետ կապված խնդիրներ ուներ. արնահոսում էր: Դեռ չէր ապաքինվել:
Հայրը` Աշոտ Մալխասյանը, որդու առոջության հետ կապված դիմել էր զինկոմիսարիատ և տեղեկացրել, որ որդին ի վւճակի չէ ծառալեւո:
1 մ 17 սմ հասակ ունեցող Արեգի քաշը նույնպես նորմալ չէ. 58 կգ էր կշռում:
Արեգին անսպասելի կանչում են զինվորական հավաքակայան, որտեղ էլ անսպասելի պարզվում են, որ նրա բժշկական փաստաթղթերը «գործում» չկան: Ծնողները հասցնում են հավաքակայանի բժիշկներին հանձնել Արեգի առողջության հետ կապված բոլոր տեղեկանքները, սակայն այստեղ էլ քամահրանքով են վերաբերվում` ծնողների երեսին շպրտելով` «առել եք-բերել եք» բառերը:
Հ.Գ. «Առավոտին» ահազանգեցին, որ շարային ծառայության համար պիտանի են ճանաչել ու զորակոչել բանակ Զուկաս Մուրադյանին: նրա կրունկի տա ոսկոր է աճում: Մեկ այլ երեխայի էլ` Պետրոս անունով, զորակեչել են բանակ: Նա չի կարող ծամել, որովհետև 7 մմ-1 սմ ատամները չեն «նստած» տեղում: «Խորոված ուտելու չես գնում» ասելով` նրան զորակեչել են բանակ:
Մեկ այլ զորակոչիկի, որը կշռել է 42 կգ բանական էին տարել այն դեպքում, երբ դրա իրավունքը չունեին (45 կգ-ից ցածրին իրավունք չունեն): Հավաքակայանում, որպեսզի ապահովեն քաշը, մի քանի լիտր ջուր էին խմեցրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել