HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաչատուր Սուքիասյանը, հավանաբար, կներկայանա

Grigoryan-Zaqaryan

Այսօր «Հայելի» ակումբում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը: «Հայտարարության բովանդակությունից ակնհայտ էր, որ նա նշում է, որ ինքը ներկայանալու խնդիր չունի և իմանալով հանդերձ, որ իշխանությունները իրեն կպահեն անազատության մեջ և կձգտեն գործը հանձնել դատարանի քննարկմանը, այս ամենը իր ներկայանալու հարցում խոչընդոտ չի համարում»,- ասաց փաստաբանը:

Մինչև 2009 թ.-ի հուլիսի 31-ը փաստաբանները չցանկացան հաստատել պատգամավորի վերադարձը` պատճառաբանելով, որ իրավասու չեն, և դա կախված է իրադարձությունների զարգացումից: «Ամենևին չի բացառվում, որ պրն Սուքիասյանը ներկայանալու է, և որպես նրա պաշտպաններ կարող ենք ասել, որ, ամենայն հավանականությամբ, նա կներկայանա»,- հավելեց Արթուր Գրիգորյանը: Պաշտպանի խոսքերով` պրն Սուքիասյանը որևէ հանցագործություն չի կատարել: Ազգային ժողովը հոդվածների փոփոխության և 225-րդ հոդվածի առաջին մասով մեղադրանքի առաջադրման հետ կապված նրա հետագա կալանքի հարցը լուծելու համար իր համաձայնությունը չի տվել: «Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ նույնիսկ խափանման միջոցի կիրառումը չի կարող անդրադառնալ նրա դիրքորոշման վրա: Ցանկության դեպքում նա կներկայանա»,- հավելեց մյուս պաշտպանը` Արա Զաքարյանը: Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Հատուկ քննչական ծառայությանը` խնդրելով Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխարինել մեկ այլ խափանման միջոցով` հիմնավորելով, որ վերջինս օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, որը դեռ չի վերացել: «Եթե տեսականորեն Գլխավոր դատախազը միջնորդություն է հարուցում այս կամ այն պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ բերում է որոշակի փաստարկներ, հղում, որ իր մոտ հիմքեր կան` ասելու, որ տվյալ պատգամավորի գործողություններում կան Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, դա ամենևին էլ չի նշանակում, որ եթե հետագայում փոփոխություններ տեղի ունենան, քրեական հետապնդման մարմինը կարող է մեխանիկորեն մեղադրանքները փոփոխել և խափանման միջոցների հարցը լուծել»,- հիմնավորեց Արա Զաքարյանը: Պաշտպանը պնդում է, որ դատախազը պետք է մտներ Ազգային ժողով Խ. Սուքիասյանի նկատմամբ 225-րդ հոդվածի առաջին մասով քրեական հետապնդում հարուցելու համար: Թե ինչ մասշտաբի հետախուզում է հայտարարված Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ, հայտնի չէ, սակայն փաստաբան Արթուր Գրիգորյանը կարծում է, որ հարցը կսահմանափակվի Դաշնային հետախուզմամբ` ԱՊՀ երկրներում: Փաստաբանները խոստացան, որ Խ. Սուքիասյանի գալու պահին հասարակությունն անմիջապես կտեղեկանա դրա մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter