HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը կհասնի՞ Մարգար Օհանյանի պաշտոնաթողությանը

ՃՈ պետ Մարգար Օհանյանի դիրքերը թուլացել են եւ համակարգում խոսում են, որ նա արձակուրդից չի վերադառնալու: Պարզվում է` արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ոստիկանության 6-րդ վարչությունը ստուգումներ է անում ՃՈ համակարգում:

Այդ ընթացքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել, որոնց թվում ամենաաղմկոտը ՃՈ 2-րդ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի թերացումներն են: «Հրապարակի» աղբյուրը նշում է, որ նրան կասկածում են 40 տոննա բենզինի յուրացման մեջ:

Ստուգումները շարունակվում են, եւ դրանք ուղղված են Մարգար Օհանյանի պաշտոնանկության համար հող նախապատրաստելուն:  Ընդ որում՝ սրա հետեւում կանգնած է ոստիկանապետ Ալիկ Սարգսայնը, որը մտադիր է ամեն գնով հասնել իր ենթակայի պաշտոնաթողությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter