HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութի հայտնաբերում` «Սևանի» գաղութում

27_04-tmranyut1Նախօրեին` ժամը 17:00-ի սահմաններում, «Սևան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) 41-ամյա դատապարտյալ Արթուր Հ.-ի կնոջ` 24-ամյա Վեհանուշ Շ.-ի բերած հանձնուքի զննությամբ` կոնֆետի մեջ հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 1,2 գ սև գույնի յուրահատուկ հոտով զանգված: Արթուր Հ.-ն դատապարտվել է այս տարվա ապրիլին «Ապօրինի ձեռնարկատիրության» համար, որը «զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով») Դեպքից մի քանի ժամ անց` 21:30-ին, նույն գաղութից` «Ս-ան» ՔԿՀ-ից, ոստիկանության Հրազդանի բաժնում գրություն է ստացվել, ըստ որի` հիմնարկության բաց տիպի դատապարտյալ, 41-ամյա Արմեն Կ.-ի (մականունը` «Կուպեց») մոտ անձնական զննությամբ ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է 0,38 գ սև գույնի յուրահատուկ հոտով զանգված, իսկ ձախ ոտքի գուլպայից` ներարկիչ` 0,2 գ յուրահատուկ հոտով թափանցիկ հեղուկով: Արմեն Կ.-ն դատապարտված է Քրեական օրենսգրքի «Կողոպուտ» հոդվածով: «Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Երկու դեպքով էլ կատարվում է հետաքննություն»,- հաղորդում է ոստիկանության մամլո ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter