HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաքսիստը նպաստել է մարմնավաճառությանը

Ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու կասկածանքով բերման են ենթարկել 38-ամյա Արթուր Մ.-ին: Պարզվել է, որ նա անցյալ տարվա ամռանից մինչև այս տարվա մայիս մարմնավաճառներ` 27-ամյա Անժելա Ա.-ին, 18-ամյա Մարիամ Բ.-ին, 19-ամյա Սիրարփի Ա.-ին և Արմենուհի Պ.-ին, տարբեր տղամարդկանց հետ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, Վանաձորի «Պրիզ» տաքսի ծառայությանը պատկանող, իրեն ամրակցված «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայով պարբերաբար Գուգարքի տարածաշրջանի և Վանաձորի շոգեբաղնիքներ ու ռեստորաններ է տեղափոխել: Տաքսու վարորդը մարմնավաճառներից և նրանց հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանցից գույքային օգուտ ստանալով` նպաստել է առաջինների պոռնկությամբ զբաղվելուն: «Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք»,- հաղորդում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter