«Լեքսուսով» գառ են գողացել
Երեկ` ժամը 18.20-ին, 51 տարեկան Լյուբա Դ.-ից ոստիկանության Վայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մոտ 20 րոպե առաջ, Սարավան գյուղի ավտոմայրուղուն հարակից տարածքում գառները արածացնելու ժամանակ, գառների մոտ կանգնել է սև գույնի, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գտնվող 3 անձանցից մեկն իջել ու համագյուղացիների ներկայությամբ գառներից մեկը հափշտակելով դրել է ավտոմեքենայի բեռնախցիկն ու արագ հեռացել:
Պարզվել է, որ կողոպուտը կատարել են 29-ամյա Սաշիկ Վ.-ն, 24-ամյա Արթուր Հ.-ն և 23-ամյա Արտակ Հ.-ն, որոնք վերջինիս վարած, հորը պատկանող «Լեքսուս EՏ 350» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
«Հափշտակված գառը հայտնաբերվել և վերադարձվել է Լյուբա Դ.-ին: Սաշիկ Վ.-ն, Արթուր Հ.-ն և Արտակ Հ.-ն նշված ավտոմեքենայով բերման են ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել