HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Ես Կոնգրեսի հետ չեմ, բայց ընդդիմադիր եմ»

17_03-sh_harutyunyanՆախկին բանտարկյալ Շանթ Հարությունյանը նույնպես մասնակցում էր հուլիսի 2-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին, սակայն, ի տարբերություն վերջերս համաներմամբ ազատ արձակված ընդդիմադիրների, ելույթ չունեցավ եւ հայտարարությամբ հանդես չեկավ: «Դուրս գալուց հետո առաջին անգամն էի մասնակցում հանրահավաքին, հայտարարությամբ հանդես գալու խնդիր չեմ ունեցել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց նախկինում «7-ի գործով» անցնող Շանթ Հարությունյանը: Նա հիշեցրեց, որ ինքը երբեւէ «Կոնգրեսի թիմի մեջ չի եղել», բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` ընդդիմադիր է: «Եթե ինչ-որ բան անում եմ, առանձին եմ անում, բայց հիմա հրապարակային գործունեություն չեմ ծավալում»: Շանթ Հարությունյանին ակտիվ պայքարում կարող ենք տեսնել աշնանը, իսկ մինչ այդ նա պատրաստվում է հանգստանալ: «Այդքան ժամանակ չորս պատի մեջ անցկացնելուց հետո ինձ վերականգնվելու համար հանգիստ է պետք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter