HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սողանքը վտանգել է կապանցիների առօրյան

Soxanq Կապանի Երկաթուղայիններ փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների բնակիչները 2 օր է անհանգիստ են` վախենալով, որ հորդառատ անձրևներից սողանքը կքշի իրենց առաձնատները: Այստեղ բնակվող Ռոմա Շահվերդյանը արդեն հողամաս չունի, այգին մնացել է ջրի մեջ, կարտոֆիլի ցանքսերն էլ հետը: Բայց նա այս պահին միայն ընտանիքի անդամների անվտանգության մասին է մտածում: sox Այս փողոցին հարակից` Մ. Հարությունյան  փողոցի 1996թ սողանքից առաջացած կավային գրունտները մոտ 100 հազար խմ լցվել են հարակից ձորը: Ժամանակին այստեղ հարթեցման աշխատանքներ են կատարվել,  2 լանջերը ամրացնելու նպատակով: Սակայն, ճարտարագետ Արմեն Խաչատրյանի խոսքով, հակասողնաքային աշխատանքները ճիշտ չի արվել: «Հիմա պարզ է, թե ինչ վիճակում են ջրթողի կառուցվածքները և ինչ ծավալի աշխատանք պետք է արվի: Լոգերը չեն աշխատում, պետք է լիցքը անեին, կայունացնեին հիմքը, որպեսզի  ջուրը չլցվի»,-ասում  է ճարտարագետը: Արդյունքում, աննախադեպ առատ տեղումների հետեւանքով սողանքային գոտու պաշտպանիչ հողաշերտը 7-8 մ բարձրությամբ լցվել է Երկաթուղայինների փողոցի` առանց այն էլ մաշված հեղեղատարի վրա,  ճնշման պատճառով ջարդել ու խցանել այն: Դրա հետեւանքով երկու մեծ ջրափոսեր են առաջացել փողոցի 3-րդ եւ 4-րդ նրբանցքների միջեւ` վտանգ առաջացնելով հարեւանությամբ գտնվող սեփական տների համար: Soxanq3 Արդեն երկրորդ օրն է, որ տեխնիկան մաքրում է ճանապարհը, ի դեպ քաղաքապետարանի խնդրանքին արձագանքել է «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունն  ու տրամադրել տեխնիկան: Հնարավոր արտակարգ պատահարնեից խուսափելու համար շուրջօրյա հերթապահություն է սահմանվել քաղաքի այս հատվածում: Ժամանակավորապես կարող է փակվել Կապանի մեկ-երկու գյուղերի ճանապարհները: Սյունիքի մարզպետարանի ու Կապանի քաղաքապետարանների պաշտոնյաները երկու օր է դեպքի վայր են այցելում, հետեւում աշխատանքներին:  Սյունիքի մարզպետը արդեն դիմել է կառվարություն` արտակարգ պատահարի հետևանքները վերացնելու համար միջոցներ հատկացնելու:  Առաջնահերթ միջոցառումներ են ձեռնարկվում որքան հնարվոր է շուտ կատարելու ջրահեռացում, որպեսզի կանխվի հողային շերտի տեղաշարժը: Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո միայն պարզ կդառնան հետագա աշխատանքների ծավալները: Մոտավոր հաշվարկներով 70 մլն դրամ է անհրաժշետ, բայց սա վերջնական թիվը չէ: Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացրին, որ նախահաշիվը կազմվում է, ու այսօր ուշ երեկոյան պարզ կլինի գումարի չափը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter