HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԺ». կարող ա՞ Սերժ Սարգսյանն անձամբ է կրակել

Օգոստոսի 15-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների փաստով քրեական գործ դեռեւս չի հարուցվել: Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:, ասացին նաեւ, որ դեռեւս նյութեր են նախապատրաստվում:

Կրակոցների հետեւանքով ոսկրային կոտրվածքներ են ստացել 2 հոգի, որոնք ավելի ուշ վիրահատվել են եւ դեռեւս գտնվում են հիվանդանոցում: Այն մասին, որ տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվի, խոսվում էր դեռեւս դեպքի օրվանից: 

Ըստ որոշ տեղեկությունների՝ վիրավորներից մեկը ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, մյուսը՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի թիկնապահն է:

Այս տեղեկությունները մինչ օրս ոչ հաստատվել են, ոչ հերքվել: Սակայն փաստն ինքնին, որ մինչ օրս, հնչած կրակոցների առիթով, քրգործ չի հարուցվել, խոսում է շատ բանի մասին:

Ակնհայտ է, որ կրակողների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը վեր է Հայաստանի Հանրապետության օրենքների եւ իրավապահ մարմինների հնարավորությունից: Կարող ա՞ Սերժ Սարգսյանն անձամբ է կրակել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter