HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի նոր դեսպանը Իրանում

G-Araqelyan_8.07.09Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Նազարյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահըշի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գրիգոր Առաքելյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Թեհրան): Գրիգոր Առաքելյանի կենսագրական տվյալները •    Ծնվել է 1948 թ. մարտի 14-ին, Իրանի Թավրիզ քաղաքում •    Ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժինը 1975 թ. •Գործուղվել է Աֆղանստան որպես թարգմանիչ 1975-1979 թթ. •    Աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում որպես գիտաշխատող     1980-1991 թթ. •    Աշխատանքի է ընդուվել ՀՀ ԱԳՆ 1992թ. •    ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի Իրանի բաժնի վարիչ 1992-1996 թթ. •    Իրանում ՀՀ դեսպանության խորհրդական 1996-1999 թթ. •    ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության պետ 1999-2001 թթ. •    ՀՀ ԱԳ նախարարության աշխատակազմի խորհրդական 2004 թ. •    Իրանում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար         2007-2009 թթ. •    ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական •    Պատմական գիտությունների թեկնածու 1990թ. •    Ունի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան •    Տիրապետում է ռուսերեն, պարսկերեն (դարի), թուրքերեն եւ անգլերեն լեզուներին •    Ամուսնացած է. ունի երկու զավակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter