Ինքնափլուզում. ընտանիքը տարհանվել է
Երեկ` ժամը 21.55-ին, Հայաստանի փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ ինքնափլուզվում է Գյումրի քաղաքի Աբովյան 135 հասցեում գտնվող երկհարկանի սեփական տան երկրորդ հարկը: Փրկարարները տեղում պարզել են, որ փլուզվել է Վ. Մովսեսյանին պատկանող, 1882 թ. կառուցված քարաշեն երկհարկանի տան տանիքի մոտ 4 քմ մակերեսով միջին հատվածը:
«Տան երկրորդ հարկը 1988 թվականից եղել է չբնակեցված: Առաջին հարկում բնակվող Միլիտոսյանների 5-հոգանոց ընտանիքը տարահանվել է, տարածքն արգելափակվել է: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետը»,- հաղորդում է Փրկարար ծառայության մամլո գրասենյակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել