HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ողջ կյանքումս էնքան կոշիկ չեմ մաշել, ինչքան որ էս վերջին տարիներին»

08_07-tuqrmenshin

Ալավերդի քաղաքի «Հայ-թուրքմենշին» թաղամաս տանող 100-150 մ ճանապարհահատվածը խիստ անբարեկարգ է: Այդ ճանապարհից օգտվող հարյուրավոր մարդիկ ամեն անգամ ստիպված են լինում բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարել տուն հասնելու համար:

08_07-Torosyan

«Ճանապարհ ասելն ավելորդ է այստեղ: Դառել ենք «Ինչպես էին կազակները ֆուտբոլ խաղում» մուլտֆիլմի հերոսները: Ճանապարհ չլինելու պատճառով էլ հարազատներն էլ չեն գալիս մեր տուն: Իսկ տաքսիների մասին խոսելն ավելորդ է: Զանգում ենք, ասում են՝ որտե՞ղ եք ապրում, հասցեն իմանում են ու ասում՝ մենք չենք կարող ըտեղ գալ: Դե, նրանց էլ չի մեղադրելու, արտասահմանյան մեքենաներ են, ջարդ ու փշուր անելով հո չե՞ն գալու»,- ասում է թաղամասի բնակիչ Սեյրան Թորոսյանը: «Երկրաշարժից հետո էկել եմ էս թաղը: Ողջ կյանքումս էնքան կոշիկ չեմ մաշել, ինչքան որ էս վերջին տարիներին: Եթե մի կոշիկը մեկ շաբաթից ավելա ըստեղ դիմանում, մեզ համար դա պարծենալու բանա: Ախր, շատ բան չենք ուզել, խնդրել ենք, ասել ենք՝ գոնե մի մետրանոց մայթ սարքեք, որպեսզի կարողանանք թաց եղանակներին գոնե մինչեւ ճոպանուղի գնանք: Ընտությունների ժամանակ գալիս են սուտ-մուտ խոստումներ տալիս, գնում ու գնում»,- ասում է Սուրեն Քառյանը: Ճանապարհի անբարեկարգ դառնալուց հետո Ալավերդու 4 քաղաքապետ է փոխվել: Նրանցից ամեն մեկն իր նախընտրական խոստումների ցանկում ներառել է նաեւ այս խնդիրը: Եվ չի էլ կարելի ասել, թե ոչինչ չի արվել. մեկը շեկ հող է փռել տվել, մյուսը՝ խիճ, երրորդը տրակտոր է ուղարկել ճանապարհը հարթեցնելու համար, սակայն դրանից էական ոչինչ չի փոխվել: «Հայ-թուրքմենշին թաղամաս տանող ճանապարհի խնդիրը լուծելու համար չի բավականացնի անգամ քաղաքի 1 տարվա բյուջեն: Այսօր կառավարության ուշադրության կենտրոնում հիմնականում աղետի գոտիներն են: Մենք անընդհատ դիմելու ենք թե' մարզպետին, եւ թե' կառավարությանը, որպեսզի խնդրին լուծում տանք: Բացի այդ, նախ պետք է վերջնականապես լուծվի Սարահարթ թաղամասի ջրագծերի ամբողջ ցանցի բարեկարգման հարցը, քանի որ հենց այդ ճանապարհով են դեպի Փիրուզյան թաղամաս ուղղորդվում անձրեւաջրերն ու կոյուղաջրերը: Քանի որ 2009 թ.-ը ճգնաժամային տարի է, առաջիկայում բնակիչներին որեւէ հուսադրող բան չեմ կարող ասել»,- նշեց Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Այս ճանապարհից օգտվողների համար մեկ ուրիշ անակնկալ էլ կա: Սանահին համայնքի անասուններն օրվա երկրորդ կեսին ճանապարհին գտնվող անավարտ շինությունում են հավաքվում՝ զովանալու ու որոճելու: 08_07-anavart-shinutun

«Գարշելի հոտ է փչում: Էդ տարածքով քիթներս բռնած, վազելով ենք անց կենում: Ընդհանրապես, մոռացված թաղ է, որը, փաստորեն, չի պատկանում ընդհանրապես ո'չ տնային կառավարչությանը, ո'չ էլ քաղաքային իշխանություններին, քանի որ բազմիցս նրանց դիմելուց հետո էլ նույն կոտրած տաշտակի առաջ ենք…»,- դժգոհեց Սեյրան Թորոսյանը: Արմանուշ Նիյազյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter