HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզագույք` Ակնաղբյուր համայնքի դպրոցի սպորտհրապարակի համար

Sportground_08.07.09-«Հայաստան» համահայկական հիմնադրամը, Կիպրոսի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի հովանավորությամբ, բարեկարգել է Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի դպրոցի սպորտհրապարակը եւ այն համալրել ֆուտբոլի, բասկետբոլի եւ այլ սպորտաձեւերի համար անհրաժեշտ պարագաներով: Սպորտհրապարակն Ակնաղբյուր գյուղի համալիր զարգացման գործում եւս մեկ ձեռքբերում է: «Ուրախալի է, որ այսուհետ Ակնաղբյուրի դպրոցականները կարող են օրվա լարվածությունը թոթափել բարեկարգ մարզահրապարակում. այս նվիրատվության շնորհիվ` ֆիզդաստիարակության դասերը կդառնան առավել հետաքրքիր ու հագեցած», - նշում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Դարպասն առաջինը գրաված համայնքի ղեկավար Կարեն Դոլմազյանը հույս հայտնեց, որ հարմարավետ սպորտհրապարակը հնարավորություն կտա  պատանիներին առավել հետաքրքիր կազմակերպել իրենց ազատ ժամանակը: Հիշեցնենք, որ շնորհիվ Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի` արդեն շուրջ 1 ամիս է` Ակնաղբյուրը գազաֆիկացված է, ունի իր ոռոգման համակարգը, իսկ Կանադայի ՀՅԴ մարմնի հովանավորությամբ այսօր համայնքում ընթանում են շուրջ 3,5 կմ երկարությամբ խմելու ջրի խողովակաշարի կառուցման աշխատանքները: «Հայաստան» համահայկական հիմնադրամ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter