ՄԻ Պաշտպանի հանդիպումները եվրոպացի գործընկերների հետ
Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի Օմբուդսմանի կառույցի գործադիր խորհրդի անդամ Նիկոլաուս Շվարցլերի հետ: Հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանը ներկայացրել է իր գործունեությունն ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առնչվող խնդիրների ներկա վիճակը:
Քննարկվել են նաև երկու կառույցների միջև համագործակցության հարցերը, մարդու իրավունքների պաշտպանության ներկա մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև ս/թ-ի հոկտեմբերին Ֆլորենցիայում կայանալիք Եվրոպայի Օմբուդսմանի կառույցի Գլխավոր վեհաժողովի նիստին առնչվող հարցերը:
Նույն օրը պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է Գերմանիայի դաշնային կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական աջակցության գծով գլխավոր հանձնակատար Գյունտեր Նուկեին և ՀՀ-ում ԳԴՀ դեսպանի պաշտոնակատար Մելանի Մոլթմաննին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առնչվող ներկա իրավիճակը, բարելավման հնարավորությունները, ՄԻՊ-ի ազգային ինստիտուտի ամրապնդման և հզորացման խնդիրները, համագործաքցությունը միջազգային կառույցների և հաստատությունների հետ:
Զրուցակիցները քննարկել են նաև երկու կառույցների միջև համագործակցության հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել