HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Գրիգոր Ոսկերչյան. «Էսօր տուն եմ գալու»

Գրիգոր Ոսկերչյանի կինն այսօր դատարանում ամուսնուն հարցրեց, թե երբ է նա տուն գալու: «Էսօր»,- պատասխանեց բանտարկյալը, այնուհետեւ ավելացրեց, թե իրեն համեղ ուտելիքներ են բերել բանտախուց. «Էդ կուտեմ, նոր տուն կգամ»: Թեեւ Ազգային ժողովի ընդունած համաներումը տարածվում է նաեւ Ոսկերչյանի վրա, նա այսօր դատարանից ազատ չարձակվեց, քանի որ դատարանը դեռ չի հրապարակել վճիռը: Այսօր Ոսկերչյանի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանն ու Ստեփան Ոսկանյանը շուրջ 5 ժամ ընթերցեցին 70 էջանոց պաշտպանական ճառը: Այդ ընթացքում դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ էր մնում քներ, սակայն լսելով ներկաների շշուկները եւ ֆոտոխցիկները պատրաստող լրագրողների ձայները, անմիջապես սթափվում էր եւ խիստ հայացքով նայում ներկաներին: Պաշտպանները հանգամանալից վերլուծեցին դատավարության ողջ ընթացքում դատարանի թույլ տված սխալները, վկաների հակասական, վստահություն չներշնչող ցուցմունքները: Մասնավորապես` պաշտպանները հայտարարեցին, որ դատարանը խախտել է արդար դատաքննության իրավունքը` Ոսկերչյանին հնարավորություն չտալով  հարցեր ուղղել վկաներին: Ըստ պաշտպանների` վկաներից մի քանիսից քննիչները խոշտանգելով են ցուցմունք կորզել, իսկ մի կին վկա էլ ոստիկանության հետ համագործակցել է, որպեսզի վերջիններս ներեն իր սիրեցյալի կատարած գողությունը: Պաշտպանները դատարանից արդարացման դատավճիռ պահանջեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter