HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մեթյու Բրայզա. «Ես դեռեւս ոչ մի պաշտոնի չեմ նշանակվել` բացի սրանից»

M-brayza_08.07.09«Ինչպե՞ս կմեկնաբանեք այն լուրերը, թե իբր Ձեր` Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակումն արդեն համաձայնեցված է պաշտոնական Բաքվի հետ» հարցին այսօր Մինսկի խմբի համանախագահների մամուլի ասուլիսի ժամանակ Մեթյու Բրայզան պատասխանեց, որ ինքը ներկայումս ՄԽ համանախագահ է:

«Դեռևս ես ոչ մի պաշտոնի չեմ նշանակվել` բացի սրանից. ես Մինսկի խմբի համանախագահ եմ: Դեռ շատ առաջ էլ խոսակցություններ են եղել այլ պաշտոնների մասին: Ես լսել եմ այլ երկրների` Եվրոպայի մասին: Այս ամենն ինձ շատ հետաքրքիր է: Բայց, բարեբախտաբար կամ դժբախտաբար (չգիտեմ` դա կախված է ձեր տեսակետից), նախագահը ինձ ոչ մի պաշտոնի չի նշանակել: Ես չգիտեմ` ինչ կլինի: Պետքարտուղար տիկին Քլինթոնն ինձ շատ անգամ ասել է, որ ամենից գլխավոր առաջադրանքն այս հակամարտությունն է»,- ասաց Մեթյու Բրայզան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter