«Կոնգրեսը բանակցելու է իշխանության հետ, որ Սասունին ազատ արձակեն»
«Սասուն» ջոկատի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը վերջերս իշխանություններին սթափվելու կոչ էր արել եւ խոստացել, որ եթե Սասուն Միքայելյանին շուտափույթ ազատ չարձակեն, իրենք կփակեն Հրազդան տանող ավտոմայրուղին:
«Ոչ ոք Ծաղկաձոր չի մտնի, ավտոները ջարդելու ենք: Թող մեր կողմերը չերեւան»- Բոզինյանը խոստացել էր խանգարել իշխանավորների ծաղկաձորյան հանգիստը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կողմից ընդունված համաներումը չտարածվեց «7-ի գործով» անցնող ազատամարտիկ Սասուն Միքայելյանի վրա, քանի որ վերջինս դատապարտվեց 8 տարվա ազատազրկման:
Հուլիսի 2-ին կայացած հանրահավաքի ժամանակ Արշավիր Բոզինյանը «Հետքին» ասաց, թե ավտոճանապարհը փակելու հստակ օրը կորոշեն հանրահավաքից հետո: Իսկ այսօր նա ասաց, որ որոշել է սպասել մինչեւ Կոնգրեսը փորձի այլ եղանակով հասնել Սասուն Միքայելյանի ազատ արձակմանը:
«Հանրահավաքին ինձ անձամբ խնդրեցին դեռեւս քայլեր չձեռնարկել մինչեւ Կոնգրեսը բանակցի իշխանության հետ, որ Սասունին բաց թողեն: Ես հարգում եմ մեր առաջին նախագահին եւ կսպասեմ,- «Հետքին» տված հարցազրույցում ասաց Արշավիր Բոզինյանը: - Բայց ես ասել եմ` վանատուրցիները սպասելու շատ ժամանակ չունեն, դուք արագ բանակցեք, եթե չէ, մենք մեր ձեւով էս հարցը կլուծենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել