HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Դավթյան

Սյունիքում բերքն ամբողջությամբ փչացել է

Վերջին օրերին տեղացող ամռան համար աննախադեպ հորդառատ անձրեւն ու կարկուտը մեծ վնասներ են հասցրել Սյունիքի գյուղատնտեսությանը: Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Վասիլ Գրիգորյանը զարմացած է արտակարգ իրավիճակների վարչության Սյունիքի մարզային ծառայության աշխատանքից:

«Պատկերացնում եք, եկել հասել են գյուղ ու ասում են` աղետ չկա, քանի որ մարդիկ չեն տուժել: Պիտի զոհ տայիք, որ աղետ լիներ»,- ասում է համայնքապետը: Վերջինիս խոսքով` էլ աղետը ոնց է լինում, երբ մարդիկ չեն կարող իրենց վարած բանջարա-բոստանային կուլտուրաները հավաքել, էլ չի խոսում մրգի մասին: Մոտ 68 հազարի վնաս է կրել Կապանի տարածաշրջանի Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության տվյլաներով` միայն Կապանի ու Մեղրու տարածաշրջաններում վնասի չափը կազմում է 27,22 մլն դրամ: Մասնավորապես, արդեն մի քանի գյուղեր իրենց վնասի չափերը արձանագրել ու ներկայացրել են մարզպետարան: Քաջարան գյուղը 1մլն 840 հազար դրամի վնաս է կրել, Ճակատեն գյուղը` 21,480 հազար դրամ, Գեղիի բնակիչների վնասի չափը 2.383 հազար դրամ է: Մեղրու տարածաշրջանի Շվանիձոր համայնքում էլ վնասի չափը 1,350 մլն դրամ է: Մասնագետների խոսքով` ընթացիկ տարին անբարենպաստ էր սյունեցի գյուղատնտեսների համար. բերքն ամբողջությամբ փչացել է: Մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության ամփոփագրերի համաձայն` մոտ 10 մլրդ դրամ էլ գարնանային ցրտահարությունների վնասն էր: Մինչեւ օրս կառավարությունը չի փոխհատուցել գումարները: Հիշեցնենք, որ հունիս ամսին աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանն ասել էր, որ փոխհատուցման հարցը քննարկման փուլում է: Կարելի է ենթադրել, որ ամառային անձրեւների ու կարկուտների հասցրած վնասները նույնպես չեն փոխհատուցվելու: Համենայնդեպս, մարզպետարանը բոլոր տվյալներն ուղարկել է գյուղատնտեսության նախարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter