HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Արզումանյան. «Իշխանությունները եթե հնարավորություն ունենային, որևէ մեկին ազատ չէին արձակի»

09_08-a_arzumanyan«Ես ինքս ինձ համարում եմ քաղբանտարկյալ, խղճի կալանավոր: Հայաստանում այսօր կան տասնյակ այլ խղճի կալանավորներ: Վերջին 1,5 տարում Հայաստանում կատարվածը մեր երկրին մի քանի տասնամյակով ետ է մղել»,- այսօր «Իրավունք Դե ֆակտո» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: 16 ամսվա ազատազրկումից հետո նա միայն վերջերս համաներմամբ ազատ արձակվեց: Ա. Արզումանյանը նշեց, որ 2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում եղավ քաղաքական ճգնաժամ, որի լուծումը  իշխանությունները տեսան մարտի 1-ի սպանդի իրականացմամբ: Դրանից հետո Հայաստանը հայտնվել է քաղաքակրթական ճգնաժամի մեջ: «Շատ է խոսվում այն մասին, որ մարտի 1-ի էջը փակելու փորձ արվեց իշխանությունների կողմից` համաներում հռչակելով: Սակայն մարտի-ի էջը դեռ չի էլ բացվել, դեռ 10 զոհի մահվան համար որևէ մեկը պատասխան չի տվել: Իսկ իշխանությունների գործը վերջին շրջանում եղել է այդ գործը կոծկելը և ինչ-որ մարդկանց վրա այն բարդելը: Մարտի 1-ի էջը փակված կլինի միայն այն դեպքում, եթե մարտի 1-ի իրականացնողները, հրաման տվողները, մարդասպանները պատասխանատվության ենթարկվեն: Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների խնդիրը միայն միջազգային պատժամիջոցներից խուսափելն է եղել»,- ասաց նա: Անդրադառնալով նախագահի հայտարարած համաներմանը` Ա. Արզումանյանը նշեց, որ համաներում շնորհվում է քրեական հանցագործություն կատարած անձանց: Իսկ ՀԱԿ ներկայացուցիչ քաղաքական գործիչները, որոնք հայտնվել էին բանտերում, Ա. Արզումանյանի խոսքով` նրանցից որևէ մեկը որևէ գործողություն չի իրականացրել, որը կհակասեր Քրեական օրենսգրքին: «Նրանք հետապնդվում էին իրենց քաղաքական հայացքների համար, և մի շարք միջազգային կառույցներ, այդ թվում` ԵԽԽՎ-ն պահանջել է անհապաղ ազատ արձակել նրանց: Այդ ազատ արձակման ձևերից մեկն էլ համաներումն է, որը ոչ այլ ինչ է, քան քաղաքական որոշում: Անշուշտ, մենք պահանջում ենք, որ բոլոր խղճի կալանավորներն առանց խտրականության ազատ արձակվեն: Միշտ ԵԽԽՎ նստաշրջաններից առաջ մարդիկ ազատ են արձակվել, այսինքն` այդ ճնշումներն, այնուամենայնիվ, բերել են նրան, որ սկզբունքորեն ազատ է արձակվել քաղբանտրակյալների 80 տոկոսը: Ցավալի է, որ մեր եղբայրները շարունակում են մնալ բանտերում»,- ասաց նա` հավելելով, որ «սեպտեմբերի 30-ը», որպես համաներման վերջնական նիշ, պատահաբար չէր ընտրված, քանի որ սեպտեմբերի 28-ին սկսվում է ԵԽԽՎ նոր նստաշրջանը: «Այս իշխանությունը եթե ունենար հնարավորություն, որևէ մեկին ազատ չէր արձակի: Ավելին` հանրահավաքներին մասնակցած յուրաքանչյուր մարդու բանտ կնստացներ, նրանք հնարավորինս ձգձգեցին քաղբանտարկյալների ազատ արձակումը»,- ասաց Ա. Արզումյանյանը` հավաստիացնելով, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի բոլոր քաղբանտրակյալներն ազատ արձակվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter