HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունաստանի դեսպանը Ախթալայի պատվավոր քաղաքացի

i-korintiosՀայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսն արժանացել է Լոռու մարզի Ախթալա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման: Հուլիսի 9-ին կոչումը ստանալու համար դեսպանը տիկնոջ և աղջկա հետ այցելեց Ախթալա: Քաղաքի մարդաշատ հրապարակում ախթալեցիները պատվավոր հյուրին ընդունեցին ավանդական աղ ու հացով: Դեսպան Կորինթիոսին դիմավորելու էր եկել Ախթալայի գրեթե ողջ բնակչությունը` քաղաքապետ Հայկ Խաչիկյանի գլխավորությամբ: Ախթալան տարիներ շարունակ եղել է Հայաստանում հունական խոշոր համայնքներից մեկը: Ներկայումս այստեղ շուրջ 180 հույներ են բնակվում: Հանդիսավոր արարողությունը տեղի էր ունենում Ախթալայի մշակույթի պալատում: Ավագանու որոշումը հրապարակեց Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը. «Հունաստանի կառավարությունը բոլոր դժվարին պահերին աջակցում է հայ ժողովրդին:Այսօր էլ հայ և հույն ժողովուրդների կապերը ամրապնդվում են նաև Հունաստանի դեսպանի ջանքերով: Ի նշան երախտագիտության Ախթալայի ավագանին որոշել էՀայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին ներկայացնել Ախթալայի պատվավոր քաղաքացու կոչման»: despan Իր պատասխան խոսքում դեսպան Կորինթիոսը շնորհակալություն հայտնեց Ախթալայի քաղաքապետին, Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանին եւ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին պատվավոր կոչան համար: «Ախթալան Հայաստանի այն վայրերից է, որ մեզ համար շատ կարեւորություն ունի, ամենահին վայրն է, որտեղ հույները հիմնադրվեցին եւ սկսեցին ապրել ու աշխատել Հայաստանում: Մենք երբեք չենք մոռանում, որ հայերն էլ դարերի ընթացքում միշտ օգնել են հույներին: Մենք չենք մոռանում, որ Ախթալայում է գտնվում հայ առաջին ուղղափառ եկեղեցին: Մենք գիտենք, որ Ախթալան մեզ երբեք չի մոռանում, դուք համոզված եղեք, որ մենք էլ Ձեզ չենք մոռանա»,-ասաց դեսպանը: Դեսպանին բարի մաղթանքներ հղեցին եւ շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին Էդուարդ Շարմազանովը, Վազգեն Խաչիկյանը, Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության նախագահ Սերոբ Տեր-Պողոսյանը: Դեսպանի կողմից Ախթալայի հունական համայնքի յուրաքանչյուր անդամի տրվեց 13 հազար դրամական օգնություն: Հանդիսավոր արարողությունից հետո դեսպան Իոաննիս Կորինթիոսը պատասխանելով «Հետքի» հարցերին ասաց. «Եվ Հունաստանի կառավարությունը եւ, իհարկե, Հունաստանի դեսպանությունը, քանի որ իրականացնում է Հունաստանի կառավարության քաղաքականությունը այստեղ, մեծ չափով փորձում է աջակցել հունական համայնքին Հայաստանում եւ մեզ թվում է նրանց կողմից դա գնահատվում է պատշաճ կերպով: Եվ օգնում է նաև Հայաստանին, առանց մտածելու միայն համայնքի մասին: Իհարկե, յուրահատուկ ուղղվածություն ունենք այն ծրագրերի նկատմամբ, որոնք իրականացվում են հայ ժողովրդի համար, բայց իրականացվում են այն վայրերում, որտեղ կան հույներ: Առաջինը մենք աջակցում ենք Հայաստանում հույն ծագում ունեցող մարդկանց, որ վիզայի հետ խնդիրներ չունենան: Եվ , իհարկե, մեր ունեցած բոլոր հնարավորությունների շրջանակում, մենք ուզում ենք նրանց աջակցել ցանկացած խնդրի շուրջ: Բոլոր պետությունների համար այսօր, ինչպես դուք գիտեք, տնտեսական ճգնաժամի հետեւանքով կան տնտեսական խնդիրներ: Բայց Հայաստանը այն առաջնային երկրներից է, որ կշարունակի ստանալ օգնություն Հունաստանից, եւ հուսով ենք, որ այդ օգնությունը կշարունակվի այն չափով, որն այսօր է: Մենք համոզված ենք, որ չի դադարեցվի ոչ մի ձևով: Շատ-շատ բան է արվել Հայաստանի համար, բայց մենք մի քանիսը Ձեզ կասենք: Հիմա Հայաստանում կառուցվում է անասնակերի 4 գործարան, յուրաքանչյուրը կես մլն. դոլար արժողության: Դրանցից մեկը Մասիսի տարածաշրջանում է: Հունա- հայկական տուրիզմի քոլեջ է հիմնադրվել: Հիմա որոշված է Հունաստանի կառավարության կողմից 1մլն. եվրո տրամադրել սպանդարաններ կառուցելու համար, դեռ տեղը որոշված չէ: 1,5մլն. դոլար տրամադրվել է Երեւանում սննդամթերքի ստուգման լաբորատորիա կառուցելու համար, 100 հազար դոլարն արդեն տրամադրված է: Հրազդանում երիտասարդական կենտրոն ենք բացել արդեն: Երեւանում պատրաստ է, շուտով կկայանա այդ կենտրոնի բացումը: Վանաձորում երիտասարդական կենտրոն է հիմնվել, վաղը կլինի այդ կենտրոնի բացումը: Նոյեմբերյանում ունենք մի ծրագիր, կառուցել ենք արդեն սառնարան սննդամթերքի համար: Եթե այսպես շարունակենք, վաղը կհասնենք Երեւան»,-կատակով ասաց դեսպան Իոաննիս Կորինթիոսը: Դեսպանը ծաղկեպսակ դրեց Ախթալայի հրապարակում գտնվող Հայ-հունական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter