HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Ղարաբաղի պատկերացումներն էլ են «Արեւելյան գործընկերություն» ծրագրի համար կարեւոր

«Արեւելյան գործընկերությունը» Եվրամիության ռազմավարական ծրագրի վերջին արդյունքն է համարվում, որում ընդգրկված են եւ քաղաքացիական հասարակությունը, եւ վարչական մարմինները: Ծրագիրը կառուցվում է ընդհանուր շահերի եւ արժեքների սկզբունքի հիման վրա եւ նախատեսում է տնտեսական ինտեգրում`ազատ առեւտուր, մարդկային շփումների հաստատում եւ այլն: Այս մասին երեկ Ստեփանակերտում Կովկասյան ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի ժամանակ խոսել է գերմանական «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի բյուրոյի ղեկավար Իրիս Կեմնեն: Նա միաժամանակ շեշտել է, որ ծրագրի վերջնական հաջողությունը կախված կլինի նրանում ընդգրկված պետությունների դիրքորոշումներից: Իրիս Կեմնեն անհրաժեշտ է համարում մտածել ծրագրի շուրջ եւ Ղարաբաղի կողմից ներկայացնել այն ակնկալիքները, որոնք ունեն «Արեւելյան գործընկերությունից», կամ իր պատկերացումները` Եվրամիությունում  իր իսկ տեղի ու դերի մասին: Միջազգային հանրությանն այդ պատկերացումները ներկայացնելու կարիքն, ըստ նրա, կա, քանի որ իրականում միջազգային հանրությունն այդքան էլ տեղյակ չէ դրանց մասին: Այդ առնչությամբ կոնֆերանսի ղարաբաղյան մասնակիցները նշեցին, որ մինչեւ պատկերացումներ կամ կոնկրետ դիրքորոշում ներկայացնելը ղարաբաղյան հասարակությունը նախ պետք է ծանոթանա այդ ծրագրին: Ամեն դեպքում, ինչպես նշվեց միջացառման ընթացքում, ծրագիրը նոր հնարավորություններ է ստեղծում, որոնցից օգտվել-չօգտվելում մասին կարելի է մտածել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter