HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա. Հարությունյան. «Թող այնպես չստացվի, թե ոստիկանությունը միշտ սխալ է»

«Համաներումը պետք չէ նայել միայն մարտի մեկի տեսակետից, քանի որ համաներման արդյունքում մոտ 10 անգամ ավելի շատ մարդիկ դուրս եկան քրեակատարողական հիմնարկներից, որոնք մարտի մեկի հետ ընդհանրապես կապ չունեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նա նշեց, որ ինքը կցանկանար, որպեսզի համաներումը տարածվեր մարտի մեկի դեպքերով ձերբակալված բոլոր անձանց վրա: «Բայց  համաներումը բավարար հիմք էր, որպեսզի կոնստրուկտիվիզմ հաղորդեր մեր ներպետական քաղաքական համակարգին: Ընդհանուր առմամբ, այն ծառայեց իր նպատակին»,- ասաց նա: Անդրադառնալով հուլիսի 1-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներից` Տիգրան Առաքելյանի գործին` օմբուդսմենը նշեց, որ ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը զբաղվում է այդ հարցով: «Թող չստացվի, որ ոստիկանությունը միշտ սխալ է: Միանշանակ ոստկանության աշխատակիցը վնասվածքով վերակենդանացման բաժանմունքում պառկած է: Նրա նկատմամբ ուժ էր գործադրվել, և գործ պետք է հարուցվեր: Պետք չէ ամեն ինչ բերել, մտցնել քաղաքականության տակ»,- ասաց նա: Անդրադառնալով նաև վերջերս Դաշնակցության կազմակերպած ակցիային, որի ընթացքում ակցիայի մասնակիցները բռնության ենթարկվեցին ոստիկանության կողմից, Ա. Հարությունյանը նշեց, որ բոլորն էլ  իրավունք ունեն հավաք անել և «սյունը գրկել», եթե դա ուրիշներին չի խանգարում: «Եվ այստեղ ոստիկանությունը պետք է զգուշացներ նրանց, քանի որ ամեն դեպքում հարևան երկրի նախագահն էր այնտեղ գտնվում, ու չպետք է խաթարվեր նրա` հյուրանոց ելումուտը: Եթե այդ հարցին ակցիան չէր վնասում, ապա ոստիկանությունն իրավունք չուներ ուժ գործադրել այդ մարդկանց նկատմամբ»,- ասաց նա: Օմբուդսմենը կոչ արեց, որպեսզի տարբեր ակցիաներ կազմակերպելու դեպքում իրենց նախապես զգուշացեն, որպեսզի ՄԻՊ արագ արձագանքման խումբը մասնակցի այդ ակցիաներին: «Պաշտպանը չի կարող եղածից հետո որոշել, թե ով է ճիշտ, ով` սխալ: Դրա համար բազմիցս խնդրել եմ, որ եթե ակցիաներ են կազմակերպվում, թող մեր արագ արձագանքնման խմբի տղաներին ի սկզբանե հրավիրեն, որպեսզի նրանք այնտեղ լինեն: Այդ դեպքում կտեսնենք, թե ինչ եղավ իրականում: Այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլինի»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter