HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկերչյանն ազատ արձակվեց. նա ևս բողոքարկելու է դատավճիռը

g-voskerchyan_10.07.09Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը մեղավոր ճանաչվեց Քր. օր 301 հոդվածի հատկանիշներով («Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր», պատժվում է նվազագույն աշխավարձի 300-500-ապատիկի չափով, 2-3 ամսյա ժամկետով, կամ ազատազարկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով», թեև նրան առաջադրված էր 225-րդ հոդվածի առաջին մասը («Զանգվածային անկարգությունների կազմակերպում»): Նա դատապարտվեց 2 տարի ազատազրկման: «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշմամբ Գրիգոր Ոսկերչյանն ազատվեց պատիժը կրելուց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հրապարակեց Գրիգոր Ոսկերչյանի քրեական գործով դատավճիռը: Դատավորը նաև վերացրեց Գրիգոր Ոսկերչյանի գույքի նկատմամբ կալանքը: «Քաղաքական պատվերը կար, մեղավոր պիտի ճանաչվենք անպայման: Մեր դատական ընթացքն այնպիսին էր, որ անհնարին եղավ թեկուզ ֆորմալ մի կերպ իրար կպցնել»,- երկու տարվա պատժաչափը այսպես մեկնաբանեց արդեն ազատության մեջ գտնվող Գրիգոր Ոսկերչյանը: Գ. Ոսկերչյանը պայքարելու է քաղաքակրթության հարթության մեջ: «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, նույնիսկ մեկ օրվա ազատազրկման ենթարկվեի, ապա միևնույնն է, կհամարեի, որ դա անարդարացի է, և պիտի անպայման բողոքարկեմ: Պայքարելու եմ ուժերիս ներածին չափով, որպեսզի իզուր տեղը չանցնի այս մեկուկես տարին»,- ասաց Ոսկերչյանը: Հիշեցնենք, որ մեղադրողը Գրիգոր Ոսկերչյանի համար պահանջել էր 5 տարի ազատազրկում: Վճռի հրապարակումից հետո Գրիգոր Ոսկերչյանը սեղմեց դատավորի ձեռքը: «Հետքի» հարցին, թե ինչ էր նշանակում այդ ձեռքսեղմումը` շնորհակալություն դատավորից քիչ պատժաչափի համար, թե պարզապես քաղաքավարության նշան, Գ. Ոսկերչյանը բացատրեց, որ «դա զուտ քաղաքավարական ժեստ էր, ուրիշ ոչինչ»: «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ քաղաքական պատվեր են կատարում, այլ ճար չունենալով, որ գոնե արդարացման դատավճիռ չկայացնեն, փորձել են գոնե այս կերպ արդարացնել Գ. Ոսկերչյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,-ասաց Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter