HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Առաքելյանը դադարեցնում է հացադուլը

10_07-T-AraqelyanՏիգրան Առաքելյանի հայտարարությունը Ս.թ. հուլիսի 5-ին ինձ ապօրինի ձերբակալեցին` իբր խուլիգանական արարք կատարելու համար: Իրականում, ես` իմ ընկերների հետ, օրենքով սահմանված կարգով, թռուցիկներ բաժանելով, իրազեկում էինք հուլիսի 2-ին նշանակված քաղաքապետարանի կողմից թիվ 102 որոշմամբ ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին, իսկ մեզ վրա հարձակվեց քաղաքացիական հագուստով բանդիտների մի խումբ: Հաջորդ օրը` հուլիսի 6-ին, ժամը 10-ից, ես ի բողոք ապօրինի ձերբակալության` հացադուլ հայտարարեցի: Նույն օրը ինձ ազատ արձակելու պահանջով ՀՀՇ վարչության մոտ անժամկետ հացադուլ հայտարարեցին իմ ընկերները` Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Սարգիս Գևորգյանը, Սարգիս Խաչատրյանը, Առաքել Սեմիրջյանը, Արայիկ Միրզոյանը, Գոռ Սարգսյանը: Նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար, ինչը անհրաժեշտ է խուժանապետության դեմ մեր պայքարին, անսալով հացադուլը դադարեցնելու և պայքարի այլ ձև ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես` Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը և կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ: Մեր պայքարն անկասելի է, հաղթանակը անխուսափելի: Հաղթանակ: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյան 10.07.2009թ Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter