HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ապրուստն էլ ա սուտ, ամեն ինչն էլ ա սուտ…»

11_07-Dsex Դսեղցիներին իրենց  ապրելակերպի մասին հարկ չկա հարցնելու, նրանք առանց հարցնելու էլ պատմում են դրա մասին: Դսեղի աղքատությանը բախվեցինք հենց  գյուղի շեմին:  Դսեղցի 70-ամյա Քնարիկ Եղիկյանը ծեգը ծեգին երկու անչափահաս թոռների հետ անտառից փայտ էր տանում: Ժրաջան կինն իր գեղջկական կեցվածքի մեջ առաջին հայացքից առույգ ու  անհոգ էր երևում, մանավանդ, երբ բարի ժպիտով քաջալերում էր փայտ կրող  թոռներին: 11_07-Q-Exikyan«Փետը տանըմ եմ մեր կրակը վառեմ: Ընտանիքս 10 անձ է: Վարելահող ունեմ, բայց ուժներս պատըմ չի, որ վարեմ: Ֆինանսը հերիք չի անըմ, տղես հիվանդ էր, ստամոքսը օպերացիա արին: Ըտհենց էլի: եղըմը ով ապրանք ա պահըմ, լավ ա ապրըմ, ով էլ իմ նման պահըմ չի, ըտենց, վատ ա ապրում: եղացոնց վիճակը էնքան էլ հաջող չի: Նայած ով` ոնց: եղի ցեխերն էլ չիմ կանգնեցրին: ործը լավ չի գնում: Էսօր րեխանց հմար ձվարով փլավ եմ արել, ասիլ րեխին տռզրած ցորեն են կերել: Ամուսին չունեմ, վաղուց ա մհացել»,- Քնարիկը լոռեցու իր անմիջականությամբ, թվում էր պատրաստ է իր ամբողջ կյանքը պատմել մեզ: Ընդհատեցի, ասելով,  որ Հովհ. Թումանյանից  մի բան արտասանի. «Ի, էնա չիմ իմացածն էլ, գնացել ա, մոռացվել ա»: Քնարիկին հուզողն ապրուստի պակասությունն էր, դրա համար էլ իր սրտի զրույցը նա շարունակեց. «Գեղըմը կան լավ ապրող, կան չապրող: Լավ ապրողը հազվագույտ ա»,- ասաց նա: Բարության ծով, դսեղեցու միամտությամբ փայլող կյանքի մայրամուտին հայտնված կնոջը, որտեղից որտեղ հարցրի նաև իր վաղեմի երազանքի ու դրա հետ կապված Աստծուց իր խնդրանքի մասին, որը երևի չպիտի հարցնեի: Քնարիկը միանգամից կուչ եկավ, նրա բարի ժպիտն անմիջապես չքացավ, ու դարձավ համակ վիշտ. «Էս պահին գիտես ինչ կուզենայի պարգևեր,  իմ երազանքը կարալ չեք գտնել, իմ տղեն բանակումը մհացավ, կուզենայի իրա դեմքը մին տեսնել: Էդ կուզենայի»: Հետո արտասվելով պատմեց. «Կրասնադարում էր ծառայում: 1986թ.-ին մհացավ, 20 տարեկան էր անունն էլ` Արագած: Ապրուստն էլ ա սուտ, ամեն ինչն էլ ա սուտ, ջիգյարի կորուստն է ցավը, ուրիշ ոչ մի բան»: Աշխույժ ու ժրաջան Քնարիկը կուչ եկած ու փոքրացած սկսեց նորից քարշ տալ իր բեռը, որն ընդամենն անտառից հանած մի բուռ ցախ էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter