HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressՈր մին զարկի` ջարդի հազար Արդեն 7-րդ ամիսն է, ինչ կառավարությունը դադարեցրել է մանկապատանեկան մի շարք պարբերականների ֆինանսավորումը: Երկու օր առաջ այդ նույն կառավարությունը 52 հազար դոլար է տրամադրել Ջերմուկ քաղաքում մոծակների դեմ պայքարելու համար: CHI«Չի» - Կառավարության տրամաբանությունը հասկանալի է: Մանկապատանեկան պարբերականները «ջանդամը», կարևորը, որ Ջերմուկում հանգստացողներին մոծակները չկծեն: Բայց այս դեպքում բոլորովին այլ հարց է հետաքրքրում. հետագայում ինչպե՞ս են հաշվետվություն ներկայացնելու ծախսված 52 հազար դոլարի մասին: Երևի «փաստաթղթերով հիմնավորելու են», որ, ասենք, «ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոչնչացվել է շուրջ 200 հազար մոծակ, ևս 150 հազարն իրականացված քարոզչության արդյունքում տեղափոխվել է Հանրապետության այլ բնակավայրեր, մյուսների կծողունակությունը խիստ նվազել է» և այլն: Ամեն դեպքում, փաստ է, որ Ջերմուկը միջազգային տուրիզմի կենտրոն դարձնելու որոշումն առաջինն իրենց մաշկի վրա զգացին մոծակները: HJԿկալանավորեն ԱԺ պատգամավոր, ընդհատակում գտնվող Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ ընդունված խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությունը «Մարտի 1»-ը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ մերժել է: Սուքիասյանի փաստաբաններ Արա Զաքարյանը և Արթուր Գրիգորյանը դեռ հուլիսի 2-ին Վահագն Հարությունյանին միջնորդել էին կալանքը փոխարինել խափանման այլ միջոցով: AravotԵթե պահանջ չէ, ուրեմն բանաձևի խախտում չկա ԵԽԽՎ 1677 բանաձևի 5.3 կետում Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում` «նկատի ունենալով դատարանների կողմից նրանց գործերի քննության ավարտից հետո համաներումը կիրառելու հնարավորթյունը», թույլատրել հետախուզման մեջ գտնված անձանց, որ նրանք, նախքան 2009 թ. հուլիսի 31-ն իշխանություններին ներկայանալու դեպքում ազատ նման մինչև իրենց գործերի դատական քննության ավարտը: «Առավոտի» հարցին` արդյոք չի՞ կարծում, որ բանաձևի այս կետն արդեն խախտվել է` հաշվի առնելով այն, ինչ կատարվեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ, և այն ինչը սպառնում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին` ընդհատակից դուրս գալու դեպքում` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «5.3 կետը պետք է շատ ավելի խիստ ձևակերպված լիներ և ոչ թե այս կերպ»: Նկատեցինք, որ եթե Վեհաժողովը ոչ թե կոչ աներ, այլ պահանջեր չկալանավորել ինքնակամ ներկայացած գործիչներին` դա կարող էր դիտվել միջամտություն դատական (իբր) անկախ համակարգի գործունեությանը: «Շատ լավ, եթե մենք խոսում ենք կոչի մասին, ապա այժմ կատարվող գործընթացներում ես չեմ տեսնում բանաձևի կետի խախտում,- ասաց ՀՅԴ պատգամավորը: -Իսկ եթե խոսեինք այնպիսի ձևակերպման մասին, որով սա լիներ պահանջ, այլ ոչ թե հորդոր կամ խնդրանք` այդ դեպքում, այո, կարելի կլիներ սա միանշանակ գնահատել որպես խախտում»: Անկախ այս ամենից` Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այժմ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների փոփոխման և ընդունված համաներման պայմաններում Գլխավոր դատախազն ուղղակի պարտավոր է նորից միջնորդությամբ դիմելու ԱԺ-ին: 168-jam1-1.5 տոկոս աճ` հաջորդ տարի Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ տարի կանխատեսվում է ունենալ թեկուզ փոքր, բայց, այդուհանդերձ, դրական տնտեսական աճ` 1-1.5 տոկոսի սահմաններում: «Մեր սպասումներն այնպիսին են, որ ընդհանուր կայունացման միտումները տարվա կեսից կսկսեն նկատվել, և տրվա վերջում դրանք ավելի ակնառու կդառնան»,- ասել է Տ. Դավթյանը` տեղեկացնելով, որ վերջերս ակտիվությունն է նկատվում շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում, որտեղ կառավարությունն ակտիվորեն իրագործում է հակաճգնաժամային միջոցառումներ: HraparakՀայցն ընդդեմ Տիգրան Սարգսյանի լրիվ բավարարել Վերաքննիչ դատարանը երեկ բավարարել է «ՀայՌուսգազարդի» հայցը և պարտադրել «Նաիրիտ» փբը-ին (որի իրական սեփականատերը, ըստ լուրերի, վարչապետն է)` վճարել նաև առաջին ատյանի վճռով տույժից նվազեցրած 15 միլիոն դրամը, բռնագանձել հայցագնի 2 տոկոս պետտուրքը: Սա ուշագրավ հետևությունների առիթ է: Դեռևս ապրիլի 28-ին երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայցը` «Նաիրիտ» գործարանից շուրջ 827 միլիոն 670 հազար 475 դրամ բռնագանձելու պահանջի մասին: Դատարանի մերժման հիմքում տրամաբանական ձևակերպումներ կան, ամբողջ խնդիրն այն է, որ գազի պարտքը դատավորի միջոցով ստանալու համար «ՀայՌուսգազարդը» արդարադատությանը դիմել էր դեռևս փետրվարի 2-ին, բայց դատաքննությունն ավարատվել է ապրիլի 2-ին միայն: Հենց այդ ընթացքում, կոնկրետ` մարտի 31-ին, «Նաիրիտը» 828 մլիլոն 419 հազար 598 դրամ է փոխանցում «ՀայՌուսգազարդին», որը մոտ 750 հազար դրամով ավելի է հայցագնից: Ընդ որում` «ՀայՌուսգազարդի» պահանջած գումարից 788 միլիոն 266 հազար 469 դրամն է մատակարարված բնական գազի դիմաց ունեցած պարտքի գումարը, 39.404.006 դրամը հաշվարկված տույժն է, իսկ 16 միլիոն 553 հազար 410 դրամը` վճարված պետտուրքը: Այս ամբողջ պատմության ամենահետաքրքիր նրբությունն այն է, որ ընդհանուր իրավասության դատարանի վճռից դժգոհ քիմիական գերհսկայի դեմ վերաքննիչ բողոք էր տարել նրա երբեմնի կառավարչի սեփականատերը (դժգության պատճառն այն էր, որ դատական առաջին ատյանը 15 միլիոնով նվազեցրել էր հաշվարկված 39 միլիոն տույժը): ԱԺ նախկին նախագահն ապացուցել է իր անգործությունը Անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը երեկ հայտարարություն է արել, որով պարզապես ապացուցել է Հայաստանի երկրորդ դեմքի` ԱԺ նախագահի պարտականությունները կատարելու տարիներին իր թույլ տված բազմաթիվ անգործություններից առնվազն մեկը: Նա ասել է, թե Հայաստանը մինչև այսօր լիարժեք չի կատարել ԵԽԽՎ ընդունած և ոչ մի բանաձև: ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ 4 փաստաթուղթ է ընդունել`1609, 1620, 1643 և 1677: Դրանցից առաջին երկուսն ընդունվել են 2008 թ. ապրիլի 17-ին և հուլիսի 25-ին: Իսկ Տիգրան Թորոսյանն ԱԺ նախագահի աթոռը Հովիկ Աբրահամյանին հանձնել է աշնանը, այսինքն` ամբողջովին կրում է ԵԽԽՎ բանաձևերը վիժեցնելու ՀՀ իշխանությունների պատասխանատվությունը: Azg2010-ին ԱՄՆ-ն Հայաստանին 30 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ըստ Ամերիկայի հայկական համագումարի` ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն ընդունել է 2010 ֆինանսական տարում օտարերկրյա օգնության հատկացման օրինագիծը: Վերջինս նախատեսում է 30 միլիոն դոլարի հատկացում Հայաստանին, ինչը 18 միլիոնով պակաս է նախորդ ֆինանսական տարում հատկացված գումարից: Օրինագիծը նաև ենթադրում է 22 միլիոն դոլարի տրամադրում Ադրբեջանին: «ԱՄՆ-ի օգնությունը նպաստում է Թուրքիայի կողմից շրջափակման հաղթահարմանը, և Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի իր աշխատանքը Սենատում և Ներակայացուցիչների պալատում` Հայաստանին և ԼՂՀ-ին առավել մեծ օգնության հատկացման երաշխիքների ձեռքբերման համար»,- ասել է Բրայան Արդունին: Hayoc-ashxarhՀրաժարվել է Նախօրեին ավարտվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնական այցը Ադրբեջան: Ուշագրավ է, որ Ադրբեջանի պետարձանագրության համաձայն` Ասադի այցի ծրագրում ընդգրկված էր այցելություն Բաքվի «Շեհիդների ծառուղի», որտեղ թաղված են Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիները: Սակայն Սիրիայի նախագահը հրաժարվել է այցելել այդ շիրմատուն` դրանով իսկ Հայաստանի հետ համերաշխություն դրսևորելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter