HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Կիրո Մանոյան. «Մեր պաշտոնական կեցվածքը պետք է փոխվի»

24_02-k_manoyan«Թուրքիայի կողմից մեր ժողովրդին հասցված վերքերը դեռ չեն բուժվել, որովհետեւ մենք դեռ չենք կարողացել վերականգնել մեր վերականգնելի կորուստները`այդ թվում Թուրքիայի կողմից մեր գրավված տարածքները: Մեր նահատակներն անվերականգնելի են, բայց մեր տարածքները` վերականգնելի»,-այս մասին երեկ Ստեփանակերտում մեկնարկած` հայ-թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրին նվիրված խորհրդաժողովի ժամանակ շեշտել է ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա շեշտել է, որ Թուրքիան մինչեւ հիմա շարունակում է նախապայմաններ առաջ քաշել` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարում, Թուրքիայից հայկական իրավունքներից, ներառյալ տարածքային իրավունքներից հրաժարում, Արցախից հրաժարում եւ այլն: Ըստ Կիրո Մանոյանի,  դիվանագիտական հարաբերություններ անհրաժեշտ են Թուրքիայի հետ, սակայն այն է, թե ինչ գին պիտի վճարել այդ հարաբերությունների համար: Եւ ամեն դեպքում, Կ.Մանոյանի կարծիքով, հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների: Անդրադառնալով դրանցից մեկին` Հայ դատի գրասենյակի պատասխանատուն նշել է, որ Ցեղասպանության ճանաչման հարցն այն զենքերից մեկն է, որն ունենք մեր ձեռքում` ստիպելու Թուրքիային հայության հետ իր թշնամական վերաբերմունքը փոխելու: Այդ զենքը սակարկության առարկա չէ: Այդ զենքը պիտի ճիշտ պահել թիրախին ուղղված եւ այդ թիրախը ձեռք բերել, սակայն երբ զենքն է դառնում սակարկության առարկա` մենք կորցնում ենք եւ զենքը եւ թիրախին հասնելու միջոցը: Հայաստան, Թուրքիա, Շվեյցարիա հայտարարությունը, ըստ նրա, հենց ճանաչումը սակարկության առարկա դարձնելու ճիգ էր: Կիրո Մանոյանը, խոսելով ապրիլի 22-ի հայտարարության եւ դրան հաջորդած զարգացումների մասին, շեշտել է, որ կարծես Թուրքիան է այդ ամենի առաջնորդը: «Մեր պաշտոնական կեցածքը պետք է փոխվի եւ զիջումնայինից պետք է դուրս գանք եւ փորձենք վերստին վերականգնել գոնե այն կեցվածքը, որ պահպանվում էր 1998-ից 2008 թվականը»,-ավելացրել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter