HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգը համախմբող Հանրային խորհուրդը պառակտումների մեջ է

blogՀանրային խորհրդի կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի անդամներից Աննա Սմբատյանը համոզված է, որ եթե աշխատանքները շարունակվեն նույն կերպ, ինքն այլեւս չի ներկայանա նիստերին. «Ես շատ ավելի լուրջ գործեր ունեմ, քան նստելն ու «հին» մարդկանց փոխադարձ վիրավորանքները լսելը: Անդամների մեծամասնությունը մեծահասակներ են, ովքեր փորձում են իրենց խորհրդային եւ կարծրացած մտածելակերպը պարտադրել նաեւ երիտասարդներին: Եթե երիտասարդ ես եւ փորձում ես կարծիքդ ու գաղափարներդ արտահայտել, քեզ շատ կոպիտ կերպով կարող են լռեցնել եւ առաջ տանել իրենց դատարկաբանությունները»: Մնում է որոշել` արդյո՞ք «խորհուրդ»-ների ստեղծումն է ազգը համախմբելու լավագույն ճանապարհը, թե՞ հենց «խորհուրդ»-ներում են տեղի ունենում պառակտումները: Թեմայի վերաբերյալ Ձեր կարծիքը` «Հետքի» բլոգում` www.sard.hetq.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter